Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Ռուս հեղափոխական-նարոդնիկ գիտնական և գրող Նիկոլայ Մորողովը Շլիսելբուրգի ամրոցում (բանտում) անց է կացրել ոչ թե 23, այլ 21 տարի։

2 Մ. Գորկու ճառը առաջին անգամ տպագրվել է՝ «Ежемесячный литературный научный и политический журнал «Летопись», 1917, № 5-6. ст. 223-228.


ՀԱՅԵՐԵՆ ԳԱՎԱՌԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

(էջ 330)

Տպագրվել է ԳԾ, 1917, № 7-8, էջ 146-154, այնուհետև, կրճատումներով՝ ԹՔ, էջ 423-434, ԵԺ IV, 399-409։

Արտատպվում է ԳԾ-ից։

ԳԱԹ Թֆ, № 187 բ պահվում են հոդվածի գրառումներ, № 225՝ մի սևագիր հատված, որը չի մտել տպագրված բնագրի մեջ և հետագայում, <«Ժողովուրդների փոխազդեցությունների մասին»> վերնագրով, տպագրվել է ԵԺ VI, 248, «Ֆրագմենտներ» բաժնում, 1920 թվականի նյութերի մեջ։

ԳԱԹ Թֆ, № 224 պահվում են երեք թերի ինքնագիր. Ա. սևագիր է, սկզբի մասում բավական տպագրված բնագրից, Բ. առաջին էջերը չունի, սկսվում է՝ «Պ. Աճառյանի էս աշխատության մասին, որ ուզում եմ խոսել․․․» տողից, չունի նաև վերջին մասը, Գ․ մի հատվածի մշակման ձեռագիրն է։

ԳԱԹ Թֆ, № 225 հատվածը և 224-ի Ա. ինքնագրի սկզբի հատվածը տալիս ենք «Տարբերակներ» բաժնում։

1 Ակնարկում է իր «Հայոց գրական լեզվի խնդիրը» զեկուցումը, որ կարդացել է 1916 թ. նոյեմբերի 25-ին, ՀԳԸ երեկույթում (տե՛ս սույն հատոր, էջ 283)։

2 Շարունակությունը չի տպագրվել, հայտնի չէ նաև՝ գրվե՞լ է, թե ոչ։


ПРИВЕТСТВИЕ АРМЯНСКОГО ПОЭТА

Ов. ТУМАНЯНА

(էջ 344)

Տպագրվել է «Республика» թերթ, 1917, 24 նոյեմբերի, № 114։

Հայերեն թարգմանությունը (թրգմ. Սիմակ) կրճատումներով տպագրվել է ԵԺ IV, 448։ Լրիվ թարգմանությունը տպագրվում է աոաջին անգամ։