պայքարով և հիշողությամբ՝ իր քաղաքական պայմանագրի, որով միացվել էր Ռուսաստանին:
Ազգային-կուլտուրական ասպարեզում եղած հալածանքները նույնպես ծառայեցին նրա պայքարի ոգու հզորացմանը։ Այդ պայքարը, որի շուրջ համախմբվեցին վրաց բոլոր շրջանները, զարգանալով և խորանալով, աստիճանաբար հասավ ռուսական հեղափոխությանը։
Այսպիսով՝ քաղաքական կյանքի հոսանքը, որքան էլ աշխատեցին այն ծանծաղեցնել, Վրաստանում չէր կարող բոլորովին ցամաքել, ընդհակառակը, ռուսական տիրակալության առաջին իսկ օրերից, Վրաստանում քաղաքական կյանքն աստիճանաբար զարգացավ և ժամանակ առ ժամանակ ունեցավ այնպիսի ուժեղ պահեր, որ շշմեցրեց հին կառավարությանը։
Վերցրեք 1802 և 1804 թթ. շարժումը, երբ Վրաստանը դեռ նոր էր դուրս եկել Աղա Մահմեդ-խանի լծի տակից և լեզգիների ավազակային բանդաները դեռևս ավերում էին նրա մարզերը։
Վերցրեք և 1913 թվականի ավելի ուժեղ շարժումներ և կտեսնեք, որ Վրաստանը միշտ է եղել կենդանի քաղաքացի՝ բողոքող և պահանջող և համարձակ իր պահանջների մեջ։
Իսկ 1857-58 թթ շարժումների մեջ ուշադրության արժանի, գնահատելի շատ բան կարելի է գտնել ուզածդ, և հատկապես կովկասյան սոցիալիստների համար։
Այդ շարժումներն իսկական ժողովրդական բնույթ ունեին։ Ոտքի էր ելել գյուղացիությունը, իսկ շարժման ղեկավարը՝ դարբինը, հռչակեց նշանաբաններ, թե իշխանական և ազնվական դասերը չպետք է գոյություն ունենան, քանի որ բոլոր մարդիկ եղբայրներ են։
Թե պերճությունը հանցանք է և այդ պատճառով պետք է արգելվի գործարանային մահուդից կամ տրեզներով զարդարված չոխ հագնելը, թե առհասարակ սակագին պիտի սահմանվի բոլոր ապրանքների համար։ Եվ երդվեցին իրենց հայտարարած պայքարում «միմյանց հավատարիմ լինել և բոլոր հանգամանքներում մեկ նպատակի համար»։
Նման երևույթ դիտվեց նաև 1905—06 թթ. հեղափոխական շարժումների ժամանակ։ Եվ այն ժամանակ դարձյալ Վրաստանն էր կովկասյան հեղափոխական շարժումներին տոն տվողը՝ իր սոցիալ դեմոկրատիայով։ Նա էր, որ այնպիսի ուժով հայտնվեց Առաջին Պետական դումայում՝ իր սոցիալ-դեմոկրատական ներկայացուցիչներով։ Նա էր, որ իր գավառներում ապստամբեց ու պայքարի մեջ մտավ, նույնիսկ, զորքի դեմ: Եվ ցարական կառավարության զայրույթը ճայթեց ու ամենամեծ ուժով փլվեց Վրաստանի վրա էկզեկուցիաներով և աքսորներով։
Ռուսական մեծ հեղափոխության սկզբից 12 տարի անց, Վրաստանն այդ հեղափոխության մեջ այնպիսի կենդանի մասնակցություն ունեցավ,