Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նրա ձայնը, գրեթե Ռուսաստանի ձայնին հավասար, համաժողովրդական հնչեղություն ունեցավ, և տվեց այնպիսի հեղափոխական գործիչներ, ինչպիսիք են Չխեիձեն, Գեգեչկորին, Ծերեթելին, Չխենկելին, Ժորդանիան և ուրիշներ, որոնց փառքն ու ազդեցությունը տարածվեցին շատ հեռու՝ հայրենիքի սահմաններից դուրս։ Նրանք առաջնակարգ հեղափոխական–պետական գործիչներ հանդիսացան։

Վրաստանը, որն իր ազնվականներով և իշխաններով երկրի կառավարիչների աչքում մի ժամանակ առաջին տեղն էր բռնում կովկասյան ժողովուրդների մեջ, այժմ՝ հեղափոխության օրերին, նոր կյանքի շեմին, երբ ազնվականությունն ու իշխանները այլևս հարգի չեն, դարձյալ հայտնվել է առաջավոր դիրքերում՝ իր սոցիալ-դեմոկրատական կազմակերպությամբ և նոր ժամանակների իշխաններով՝ հեղափոխական մտքի ու գործի իշխաններով․․․

Այս բոլորը պարզ ցույց են տալիս, թե ինչ լուսավոր դեր է վիճակված կովկասյան Ֆրանսիային՝ Վրաստանին, ինչ պայծառ հույսեր պիտի կապել նրա հետ և ինչ մեծ պարտականություններ են դրված նրա գործիչների վրա։

Եվ նրանք ինքնազոհաբար լծվել են իրագործելու այդ ծանր պարտականությունները և հերոսական ջանքեր են գործադրում մեր բարդ հարցերը լուծելու, մեր երկիրը ընդհանուր քաոսից փրկելու համար։ Եվ մեր բոլոր ժողովուրդների կենսական շահերը պահանջում են՝ բոլոր կողմերից ի սրտե մերձենալ և անկեղծ կերպով օժանդակել նրան՝ այս ընդհանուր վիճակից երկիրը փրկելու և խաղաղություն հաստատելու գործում։

Այո՛, այժմ խաղաղություն, միայն խաղաղություն է հարկավոր բոլոր ժողովուրդների, և մեր երկրում խաղաղության հաստատման գործում դեմոկրատական Վրաստանը կատարում է մեծ և լուսավոր դեր: Վրաստանը, որ ընդհանուր գործի շուրջ միավորում է կովկասյան ժողովուրդներին, ազատ է նեղ-ազգայնական միտումներից, գործին մոտենալով լայն պետական մասշտաբով, նա ժողովուրդների, նրանց ազգային ինքնորոշման ջերմ պաշտպանն է, որ ձգտում է խաղաղության, քանի որ ամեն ինչ ունի, բացի խաղաղությունից, կամ ավելի ճիշտ, նա ամեն ինչ կունենա, եթե ունենա խաղաղություն։


ՀԱՆԳՑՐԵՔ ՀՐԴԵՀԸ

(էջ 352)

Ռուսերեն տպագրվել է «Кавказское слово», 1918, 28 մարտի, № 70։ Հաջորդ օրը տպագրվել է հայերեն՝ Մշ, 1918, 29 մարտի, № 66։