ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՑ
(էջ 378)
Գրված է Ստեփան Զորյանի (Ռոստոմի) մահվան կապակցությամբ։ Տպագրվել է Հռջ, 1919, 26 հունվարի, № 11, որտեղից և արտատպվում է։
1 Պոեմի «Հայոց լեռներում» հատվածը երկրորդ երգի («Ճամփին») նախերգանքն է, որ, որպես առանձին բանաստեղծություն, տպագրվել է 1906 թ., «Երկիր» օրաթերթի № 70-ում և մտել հետագա ժողովածուների մեջ (տե՛ս սույն հրատարակություն հ. 1, էջ 206-207 և 608)։
<ԽՈՍՔ ԻՐ ՀԻՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ>
(էջ 383)
Թումանյանի շնորհակալական խոսքն է՝ արտասանված 1919 թ. փետրվարի 20-ին, իր տան առաջ, իր 50-ամյակի կապակցությամբ, Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայի ուսուցիչների և աշակերտության կազմակերպած ցույցի ժամանակ։
Տպագրվել է Մշ, 1919, 21 փետրվարի, № 41, հաղորդման մեջ, այնուհետև՝ ԵԺ IV, 468։
Արտատպվում է Մշ-ից:
<Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏ. ԶՈՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԻՆ>
(էջ 384)
Արտասանել է 1919 թ. փետրվարի 25-ին՝ ի պատասխան Դ. Վարուժանին նվիրված երեկույթի ժամանակ Ստ. Զորյանի՝ իրեն ուղղած ողջույնի խոսքին։
Տպագրվել է Հռջ, 1919, 2 մարտի, № 39, երեկույթի մասին հաղորդման մեջ, որտեղից և արտատպվում է։
<ԽՈՍՔ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ>
(էջ 385)
Այս շնորհակալական խոսքը Թումանյանն ասել է 1919 թ. փետրվարի 23-ին իր 50-ամյակի առթիվ Հայ աշակերտների միության կազմակերպած մեծարման հանդեսում, որը ներածական խոսքով բացել է Դ. Դեմիրճյանը։