ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ
(էջ 419)
Գրված է 1921 թ., ի պատասխան Խորհրդային Ռուսաստանի մի քանի շրջաններում մոլեգնող սովի առթիվ արտասահմանյան մամուլում տպագրվող չարախինդ հոդվածների։
ԹԹ պահվում է սևագիր-ինքնագիրը, որը մասնակիորեն տարբերվում է տպագրվածից։
Տպագրվել է՝ հավելված Մկչ-ի 1923, 15 ապրիլի, № 41։ Այստեղ վերնագրի տակ, փակագծերի մեջ, գրված է՝ «Անտիպ հոդված»։ Երևում է, որ խմբագրության ձեռքի տակ եղել է մի մաքրագիր-ինքնագիր։ Այնուհետև տպագրվել է «Ընտիր գրվածքներ» ժողովածուի մեջ, ապա՝ ԵԺ IV, 429-430։
Արտատպվում է Մկչ-ի հավելվածից։
Սևագիր-ինքնագիրը տալիս ենք «Տարբերակներ» բաժնում։
ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՏՎԱԾՆԵՐ
1 9 1 3
ՄԵԾ ՏՈՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆ ՈՒ ԳՐՈՂԸ
II
(էջ 425)
Շարունակությունն է «Մեծ տոնը և հայ ուսուցիչն ու գրողը» (I) հոդվածի (մանրամասն տե՛ս հիշյալ հոդվածի ծանոթագրությունը)։
Տպագրվում է ինքնագրից (ԳԱԹ, Թֆ, № 208)։
1 Տե՛ս «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» հոդվածի հինգերորդ ծանոթագրությունը։
1 9 1 4
«ԱՌԱՅԺՄ»
(էջ 428)
Գրվել է, հավանաբար, 1914 թ., առաջին ամիսներին։ Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, լրացուցիչ ցուցակ № 22։ Առաջին անգամ