Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստատուսը, որը հաստատվել է հատուկ կառավարական դեկրետով (այս մասին մանրամասն տե՛ս «Հայաստանի օգնության կոմիտե» միօրյա թերթ, 1921, 16 հոկտեմբերի և ՀՕԿ-ի կենտրոնական վարչության «Հրավիրակ» պարբերաթերթ, 1925, № 1)։

1921 թ. սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՕԿ-ի հիմնադիր ժողովը, որտեղ կենտրոնական վարչության նախագահ է ընտրվել Թումանյանը։ Այստեղ էլ հենց նա կարդացել է սույն կոչը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

(էջ 414)

Գրել է 1921 թ. հոկտեմբերի սկզբին, Երևանից վերադառնալուց հետո, մի խումբ մշակութային գործիչների հետ կազմակերպելով ՀՕԿ-ի Թիֆլիսի մասնաճյուղը։

Տպագրվել է 1921, 16 հոկտեմբերի, «Հայաստանի օգնության կոմիտե» միօրյա թերթում, այնուհետև՝ 1925, ՀՕԿ-ի կենտրոնական վարչության «Հրավիրակ» պարբերաթերթում (№ 1, էջ 4-5 ), ապա՝ ԵԺ IV, 431—432։ Վերցված է «Հրավիրակից» և քանի որ «Հրավիրակում» տպագրվել է առանց վերնագրի, ԵԺ-ում վերնագրված է <«ՀՕԿ-ի կազմակերպման առթիվ»>։

Արտատպվում է «Հայաստանի օգնության կոմիտե» միօրյա թերթից։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(էջ 416)

Տպագրվել է Կ. Աստղ, 1921, 29 սեպտեմբերի, № 172, ստորագրել են ՀՕԿ-ի անդամները, թվով 85 մարդ։ Այնուհետև 1921 թ. հոկտեմբերի վերջին, որպես ՀՕԿ-ի նախագահ, Թումանյանը, կոմիտեի քարտուղար Եր. Թաղիանոսյանի հետ ժամանել է Կ. Պոլիս, որտեղ նոյեմբերին բազմաթիվ գործնական հանդիպումներ է ունեցել տեղի հայ մշակութային գործիչների հետ։ Այդ ժամանակ էլ հենց, մասնակի փոփոխություններով (լեզվական կարգի), տպագրության է հանձնել սույն հայտարարությունները «Երկիր» թերթի 1921, 4 նոյեմբերի, № 64-ում, որտեղից և արտատպվում է։