Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 210։
Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1941, № 12, էջ 70-71, այնուհետև՝ ԵԺ VI, 202-206։
Տպագրվում է ինքնագրից։
1 Մինչ այս հոդվածի գրությունը «Վերք Հայաստանի վեպից ռուսերեն հրատարակվել է միայն մի հատված՝ «Из романа Раны Армений», Տե՛ս «Армянские беллетристы», г, I, 1893, с. 20-24.
2 Նկատի ունի Երմոլովի համեմատաբար բարյացակամ վերաբերմունքը Կովկասի ժողովուրդների, այդ թվում և հայերի նկատմամբ։
3 Ալամդարյանի ճառը տե՛ս Գյուտ ա. ք. Աղանյանի «Դիվան հայոց պատմության», գիրք ԺԳ, էջ 9-14։ Հոդվածի ինքնագրում Թումանյանը մեջ չի բերել, սակայն տեղ է թողել դրա համար։ Հարմար գտանք մեջ բերել ամբողջովին։
1 9 1 5
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
(էջ 439)
1915 թ. հունիսին Թումանյանը շրջագայել է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կռիվների վայրերում և հասել մինչև Վան։ Ըստ երևույթին, նա այս հոդվածը գրել է այդ ուղևորության թարմ տպավորության տակ։
Սևագիր-ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 213։
Առաջին անգամ, բացթողումներով, տպագրվել է ԵԺ VI, 211-214։
Տպագրվում է ինքնագրից.
Ինքնագրում «Չտեսանք միայն նրա երեկվա տիրողին» բառերով սկսվող և «կռվում են հայերի հետ» բառերով ավարտվող հատվածը երկու տարբերակ ունի՝ նախնական շարադրանքը և մշակված տարբերակը՝ լուսանցքում: Լուսանցքներում կան նաև զանազան այլ նշումներ։ Առաջին հատվածի նախնական գրառումը և լուսանցքների նշումները տալիս ենք «Տարբերակներ» բաժնում։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
(էջ 442)
Այս նյութը հուշագրության, գեղարվեստական երկի ու հոդվածի տարրերի մի խառնուրդ է, որ խմբագրությունը հարմար գտավ զետեղել սույն՝ 7-րդ հատորում։
Գրված է 1915 թ. հունիսից հետո։