Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


6 Երևան հասնելով Թումանյանը մոտ կես ամիս փաստորեն եղել է տնային բանտարկության մեջ, որին ենթարկվել է «Փրկության կոմիտեի» կողմից։ Նրա ռադիոհաղորդումներն ու նամակները՝ Թիֆլիս և ռազմաճակատ չեն հասել։ Այդ պատճառով նրա երևանյան շրջանի գործունեության վերաբերյալ, խռովության վերացումից հետո, տարածվել են թյուր կարծիքներ։ Դրանցից մեկի արտահայտությունն է 1921 թ. «Կոմունիստ» թերթի № 62-ում տպագրված «Մի դիպլոմատի խորտակված կարիերիա» խմբագրական հոդվածը (տե՛ս «Նամակ խմբագրության» հոդվածի երկրորդ ծանոթագրությունը)։

Ստորև բերում ենք Թումանյանի տեղ չհասած նամակը՝ Հայաստանի հանրապետության Ռեկոմին և հեռագիրը Ս. Օրջոնիկիձեին։

Նամակը

Ընկերներ Աթարբեկյանին և Օրչոնիկիձեին Հայրենիքի փրկության կոմիտեի միջոցով ուղարկած իմ նամակներից մեկի մեջ (որոնք դժբախտաբար տեղ չեն հասած) ես առանձնապես կանգ էի առել և հատուկ ուշադրություն էի խնդրել տաճկահայ գաղթականության վրա։ Տաճկահայ գաղթականությունը, որ ապաստան էր գտած Հայաստանի հանրապետության սահմաններում, քաջ գիտեր տաճիկ կառավարության որոշումը իր վերաբերությամբ, գիտեր, որ իրեն այլևս ոչ մի վերադարձ չկա դեպի իր երկիրը։ Եվ ահա մյուս կողմից էլ էդ աշխարհքի ամենաթշվառ մարդկային բազմության մեջ տարածված ու արմատացած է եղել էն սոսկալի թյուրիմացությունը, թև ինքը Խորհրդային իշխանության մեջ էլ հրատարակված է օրենքից դուրս և դատապարտված է անխուսափելի կորուստի» էսպիսով էդ հուսահատ ժողովրդի մեջ ստեղծվել է ծայրահեղ հուսահատի հոգեբանությունը ու օրհասական զայրույթով նետվել է կովի մեջ, կարծելով, թե միևնույնն է, իրեն այլևս ոչ մի փրկություն չկա:

Սրանով Հայաստանի հանրապետության Ռևկոմի ուշադրությունը խնդրում են էս ծանր թյուրմացության վրա, որ նա շտապի հերքել էս դժոխային սուտը, հատուկ հրաման արձակի տաճկահայ գաղթականության համար և առնի նրան իր հոգացողության տակ։

Այս նամակի սևագրությունը պահվում է ԳԱԹ Թֆ։ Այս-տեզից առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 419 հետևյալ ծանոթագրությամբ: «Գրել է 1921 թ. ապրիլի 7-ին, սևագրություն է, թղթի ձախ անկյունում կա Երևանի գավկոմի շտամպը հայերեն և ռուսերեն»։

Հեռագիրը:

Թիֆլիս, Օրջոնիկիձեին:

Արդեն հինգերորդ օրն է Երևանում եմ։ Ծանոթանալով գործերի դրությանւ՝ ես կատարելապես համոզվեցի, որ մեզ մոտ՝ Թիֆլիսում կազմված կարծիքը Հայաստանի դեպքերի բնավորության մասին չի