Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ռոբակիձեին պաշտպանելու։ Հոդվածը գրված է հայերեն և ապա ընկ. Մ. Գևորգյանի կողմից թարգմանված ռուսերենի տպագրվել է «Կովկասկոյե սլովո» օրաթերթում։ Հոդվածի հայերեն բնագիրը ոչ մի տեղ չի տպագրվել։ Այդ բնագիրը մեզ օգտագործելու տրամադրեց ընկ. Մ. Գևորգյանը»։

Տպագրվում է ինքնագրից։

1 Ռոբակիձեի դասախոսությունը, հավանաբար, տեղի է ունեցել 1921 թ. ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին։

2 «Սոց. Ֆեդերացիա» վրացերեն թերթի մի պատառիկ, որտեղ խոսվում է Ռոբակիձեի դասախոսության մասին, պահվում է ԹԹ, 1921 թ. թերթերի մեջ, սակայն չունի տարեթիվ և հերթական համար։


1 9 2 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

(էջ 523)

Այս նամակ-զեկուցագրով, որը գրված է 1922 թ. հուլիսի 11-ին, ծանր հիվանդ Թումանյանը դիմել է Հայաստանի օգնության կոմիտեի Երևանում կայացած երկրորդ համագումարին, որը ի գիտություն ընդունելով բանաստեղծի զեկուցագիրը և հարգելով նրա խնդրանքը, նրան ազատել է ՀՕԿ-ի նախագահի պարտականություններից։

ԹԹ պահվում է սևագիր-ինքնագիրը։

Առաջին անգամ, որոշ կրճատումներով, տպագրվել է ՈւՀ 1, էջ 346-347, հրատարակել է Աս. Ասատրյանը։

Տպագրվում է ինքնագրից։