Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵԼՈՒՅԹՆԵՐ

1 9 1 3

<ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ >

<I, II>

(էջ 527)

1913 թ. փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 4-րդ երեկույթը, որտեղ քննարկվել է Հովհ. Հովհաննիսյանի քնարերգությունը: Ասուլիսին մասնակցել է նաև Թումանյանը: Նա հանդես է եկել երկու անգամ:

Սրանք նրա ելույթների համառոտ շարադրանքներն են՝ տպագրված երեկույթին նվիրված հաղորդման մեջ, տե՛ս Հր, 1913, 17 փետրվարի № 38, որտեղից և արտատպվում են։


<ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ>

I

(էջ 527)

1913 թ. մարտի 14-ին տեղի է ունեցել ՀԳԸ 6-րդ երեկույթը՝ նվիրված Սայաթ-Նովային։ Բանախոսել է Ն. Աղբալյանը։ Բացման խոսք է ասել Թումանյանը, ապա և մասնակցել է բանախոսությունից հետո բացված ասուլիսին։

Բացման խոսքի համառոտ շարադրանքը տպագրվել է երեկույթին նվիրված հաղորդման մեջ, տե՛ս Հր, 1913, 16 մարտի, № 59, այնուհետև՝ ԹՔ, էջ 250, Եժ IV, 446։

Արտատպվում է Հր-ից։

1 Տե՛ս «Երկու մեծ թիֆլիսեցիներ» հոդվածի 8-րդ ծանոթագրությունը։