Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


<ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

(էջ 534)

Թումանյանն այս խոսքով մասնակցել է 1913 թ. նոյեմբերի 28-ին ՀԳԸ հերթական՝ 20-րդ նիստի ասուլիսին՝ նվիրված Վահան Տերյանի ստեղծագործությանը։

Տպագրվել է Հր, 1913, 36 նոյեմբերի, № 270, երեկույթի մասին հաղորդման մեջ, այնուհետև՝ ԹՔ, էջ 281, ԵԺ IV, 453-454:

Արտատպվում է հր-ից։

1 նկատի ունի Վ. Տերյանի «Արևածագ» բանաստեղծությունը՝ գրված 1912 թ., տե՛ս Վահան Տերյան, Երկերի Ժողովածու, չորս հատորով, հ, I, Երևան, 1972, էջ 206:

<ԽՈՍՔ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ «ՄՇԱԿԻ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>

(էջ 535)

1913 թ. դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 22-րդ երեկույթը, որտեղ Մ. Բերբերյանը բանախոսել է Մ. Նալբանդյանի, Րաֆֆու և Գր. Արծրունու մասին: Բանախոսությունից հետո բացված ասուլիսին մասնակցել է նաև Թումանյանը։ Սա Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1913, 15 դեկտեմբերի, № 281, երեկույթին նվիրված հաղորդման մեջ, այնուհետև՝ ԵԺ IV, 456-457,

Արտատպվում է hր-ից:

<ՏԵՆԴԵՆՑԻԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ>

(էջ 536)

1913 թ. դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀԳԸ 23-րդ երեկույթը, որտեղ «Տենդենցիան գրականության մեջ» թեմայով բանախոսել է Լեոն։ Բանախոսությունից հետո բացվել է մտքերի փոխանակություն, որին մասնակցել են Դ. Դեմիրճյանը, Տ. Հովհաննիսյանը, Ն. Աղբալյանը, Հ. Սոլովյանը, Մ. Մատենճյանը և ուրիշներ։ Ելույթ է ունեցել նաև Թումանյանը։ Սա Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է hր, 1913, 22 դեկտեմբերի, № 287, այնուհետև՝ ԹՔ, էջ 287-288, ԵԺ VI, 394-395։

Արտատպվում է հր-ից։