Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊԱՅԻ ՄԱՍԻՆ>

I

(էջ 532)

1913 թ. մայիսի 9-ին տեղի է ունեցել ՀԳԸ 14-րդ երեկույթը՝ նվիրված Գամառ-Քաթիպային։ Բանախոսել է Մ. Մատենճյանը։ Թումանյանը հանդես է եկել մի համառոտ ներածականով։ Սա այդ ներածականի շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1913, 12 մայիսի, № 103, այնուհետև՝ <«Խոսք Գամառ-Քաթիպային»> վերնագրով և կրճատումներով՝ ԵԺ IV, 448-449։

Արտատպվում է Հր-ից։

1 Նկատի ունի Րաֆֆուն ու նրա «Ձա՛յն տուր, ով ծովակ...» և Գամառ-Քաթիպային ու նրա «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունները»:


II

(էջ 532)

1913 թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀԳԸ 15-րդ երեկույթը՝ դարձյալ նվիրված Գամառ-Քաթիպային։ Ասուլիսին մասնակցել են Ա. Աթանասյանը, Հ. Սոլովյանը, Ն. Աղբալյանը և ուրիշներ։ Թումանյանը հանդես է եկել երկու անգամ։ Սա այդ ելույթների համառոտ շարադրանքն է:

Տպագրվել է Հր, 1913, 22 մայիսի, № 111, այնուհետև՝ ԹՔ, էջ 253, ԵԺ IV, 449-450։

Արտատպվում է Հր-ից։


«ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԵՎ ՍՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

(էջ 533)

1913 թ. նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀԳԸ 18-րդ երեկույթը, որտեղ «Հայերի արտագաղթը և սրա պատճառները» թեմայով բանախոսել է Աշ. Աթանասյանը։ Բանախոսությունից հետո բացված մտքերի փոխանակությանը մասնակցել է նաև Թումանյանը։ Սա նրա ելույթի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1913, 17 նոյեմբերի, № 260, երեկույթի մասին հաղորդման մեջ, այնուհետև՝ ԵԺ IV, 452-453։

Արտատպվում է Հր-ից։