Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակների մասին՝ հատկապես ընդգծելով հայոց համալսարանի հայագիտական ֆակուլտետի կարևորությունը, ֆակուլտետ, որ ծրագրվում էր բացել նույն տարվա աշնանը։ Բանաստեղծը խոսել է նաև Հայկազյան ընկերության գրադարանի մասին, որտեղ ժամանակի ընթացքում պետք է հավաքվեին հայերեն բոլոր հրատարակությունները և հայերի ու Հայաստանի մասին այլ լեզուներով տպագրված գրքերը։ Սա Թումանյանի ելույթի մի մասի շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1917, 3 հունիսի, № 116, ժողովին նվիրված հաղորդման մեջ, այնուհետև՝ «Հայկազյան ընկերությունը» վերնագրով՝ ԵԺ VI, 400։

Արտատպվում է Հր-ից։


1918

ВОЗЗВАНИЕ К НАРОДАМ МИРА

(էջ 551)

Հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նախագահ Թումանյանի և Գերմանիայի պատվիրակության նախագահ գեներալ Ֆոն-Կրեսսի պաշտոնական զրույցի շարադրանքն է։

Տպագրվել է «Кавказское слово», 1918, 22 օգոստոսի, № 176. որտեղից և արտատպվում է։

1 Տե՛ս «Народам и государствам всего мира» նյութը:

2 Ըստ երևույթին եղել է նաև նույն բովանդակությամբ առանձին» կոչ Հայ գրողների ընկերության կողմից՝ ուղղված մեծ երկրների պառլամենտներին, ակադեմիաներին, համալսարաններին, գիտական ընտրություններին և այլն։

Ստորև բերում ենք հայերեն թարգմանությունը։


ԿՈՉ ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Հայ Հայրենակցական միությունների կենտրոնական խորհուրդը և Հայ գրողների ընկերությունը դիմել են աշխարհի ժողովուրդներին և պետություններին մի կոչով, որի մեջ, նկարագրելով հայ ժողովրդի ծանր կացությունը, բոլոր ժողովուրդներին խնդրում են եղբայրական օգնության ձեռք մեկնել տառապյալ հայ ժողովրդին։

Հայ Հայրենակցական միությունների խորհրդի կոչն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդներին և պետություններին։ Տեքստը բոլոր դեպքերում միևնույնն է, միայն Թուրքիային, Պարսկաստանին, Վրաստանին