Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«թեյասեղան», որտեղ, ի պատասխան բազմաթիվ ողջույնների, շնորհակալության խոսքով հանդես է եկել բանաստեղծը։ Սա այդ խոսքի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է «Վերջին լուր» թերթ, 1921, 11 նոյեմբերի, № 2332, այնուհետև, կրճատումներով՝ ՈւՀ 1, էջ 343-344։ Հրատարակել է Աս. Ասատրյանը։

Արտատպվում է «Վերջին լուր»-ից։


<ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>

(էջ 562)

Այն հայտարարությունն է, որ 1921 թվականի նոյեմբերին գտնվելով Կ. Պոլսում ՀՕԿ-ի նախագահ Թումանյանն արել է թուրքական «Ենի ՚ Շարգ» թերթի աշխատակցին։

Վերաշարադրանքը տպագրվել է ԺՁ, 1921, 17 նոյեմբերի, № 946, «Պ. Թումանյանի հայտարարությունները» «Ենի Շարգ»-ին վերնագրով։ Նույնը արտատպվել է Կ. Աստղ, 1921, № 242, այնուհետև՝ ԵԺ VI, 404-405։

Արտատպվում է ԺՁ-ից։

1 Նկատի ունի իր «Պայծառ էջեր» և մի քանի այլ հոդվածները, կոչերը և այլն։

2 Ինչպես շատերը, այնպես էլ Թումանյանը, որն այնուամենայնիվ, ոչ պրոֆեսիոնալ քաղաքագետ էր և ոչ դիվանագետ, փրկության շողեր էր տեսնում այնտեղ, որտեղ դրանք չկային։ Նա թեև զգում, սակայն ինքն իրեն ուզում էր համոզել, թե Կարաբեքիրի և Մուստաֆա Քեմալի քաղաքականությունը երկդիմի չէ։ Քեմալի «դեմոկրատիզմն» այդ ժամանակ հալած յուղի տեղ ընդունեցին նաև նորաստեղծ Խորհրդային երկրի ղեկավարները։


ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՏՈՒՆ ՄԸ ՊՈԼՍՈ ՄԵՋ

(էջ 564)

Տպագրվել է «Առավոտ», 1921, 28 նոյեմբերի, Թումանյանի հրավիրած թեյասեղանի մասին հաղորդման մեջ, որտեղից և արտատպվում է։