Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/697

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմբագրություն։ Սա համառոտ հաղորդումն է Թումանյանի և Ե. Թաղիանոսյանի այցելութեան մասին։

Տպագրվել է «Վերջին լուր», Կ. Պոլիս, 1921, 2 նոյեմբերի, № 2324, այնուհետև՝ ՈւՀ 1, էջ 340-341: Հրատարակել է Աս. Ասատրյանը։

Արտատպվում է «Վերջին լուր»-ից։

ՊՐ. ԹՈՒՄԱՆՅԱՆ ԴՊՐՈՑԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ՈՐԲԱՆՈՑ-ՎԱՐԺՈՒՀԻՆՈՑԻՆ ՄԵՋ

(էջ 559)

1921 թ. նոյեմբերի 1-ին Թումանյանը Ե. Թաղիանոսյանի և դերասան Ա. Շահխաթունու հետ այցելել է Կ. Պոլսի դպրոցասեր տիկնանց Գատըգյուղի որբանոց-վարժուհինոցը, որտեղ նրա պատվին տրվել է գրական-գեղարվեստական հանդես։ Հանդեսից հետո բանաստեղծը շնորհակալության խոսք է ասել։ Սա այդ խոսքի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է «Հայ կին» երկշաբաթաթերթ, 1921, 16 նոյեմբերի, թիվ 2, էջ 811, այնուհետև՝ Ուհ 1, էջ 345։ Հրատարակել է Աս. Ասատրյանը։

Արտատպվում է «Հայ կին» երկշաբաթաթերթից։


Պ<ԱՐՈՆ> Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ

(էջ 560)

1921 թ. նոյեմբերի 9-ին Կ. Պոլսում, տեղի մտավորականության համար, բանախոսել են Թումանյանն ու Ե. Թաղիանոսյանը։ Սա Թումանյանի խոսքի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է «Երկիր» օրաթերթ, Կ. Պոլիս, 1921, 10 նոյեմբերի, № 609, «Պ. պ. Հ. Թումանյանի և Ե. Թաղիանոսյանի զեկուցումները» ընդհանուր վերնագրով, այնուհետև՝ ՈւՀ 1, էջ 342։ Հրատարակել է Աս․ Ասատրյանը։

Արտատպվում է «Երկիր»-ից։


<ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ «ՊԱՏՎՈ ԹԵՅԱՍԵՂԱՆԻՆ»>

(էջ 561)

1921 թ. նոյեմբերի 10-ի երեկոյան, Թոքաթլյան հյուրանոցում, որտեղ Կ. Պոլսում գտնվելու ժամանակ ապրել է Թումանյանը, բանաստեղծ Վահան Թեքեյանի նախագահությամբ, Թումանյանի պատվին տրվել է