Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդականի էսքան մոտիկությանը շեշտելով հանդերձ, ոչ թե հայհոյում է նրան, այլ ընդհակառակը, բարձր գնահատելով պոետի նուրբ հոտառությունն ու զգուշավորությունն, ասում է. «Текст народной сказки, взятый на этот раз Пушкиным, заключал много достоинств и по стройности состава, и по яркой характеристике обеих главных дейструющих лиц (старика и старухи). Пушкин, почувствовав эти достоинства своего источника, придержался близко к нему» (Соч. Пушкина с обЪясн. их и свод. критики Поливанова).

Մեր «լուրջ կրիտիկոսները», պարոն Տեր-Ղևոնդյանի դասագրքում թարգմանած ռուսական հեքիաթը հայկականի տեղ են դնում, իսկ հայկականը անվանում են ռուսերենից թարգմանության և կամ «Դասընկերում» տպած գերմանականի խառնուրդ «Զանգլո-Պանգլոն» անխառն հայ ժողովրդական հեքիաթի օրինակ են առաջարկում։ Եվ բացարձակ բոբիկ ու անտեղյակ են առարկայից, որի վրա խոսում են, դեռ հանդգնում են սովորեցնել, թե ինչպես պետք էր ժողովրդական նյութեր մշակել ու գրել։

Իսկ ես, մարդու թարսություն է էլի՛, փոխանակ նրանց խորհրդին հետևելու և գործը խաղաղ վերջացնելու, ուզում եմ ցույց տամ, որ ավելի մեծ հանցավոր ու բանագող եմ, քան թե նրանք գիտեն ու կարծում են։ Ես իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն ու զրույցներն էլ եմ ժողովրդից ու ժողովրդականիցն առել ու միշտ աշխատել եմ, և աշխատում եմ ինչքան կարելի է, մոտիկ ու հարազատ մնալ, Սասունցի Դավիթը կազմելիս էլ եմ էդպես արել, նույնիսկ Անուշն էլ, Թմկաբերդն էլ, մյուսներն էլ, որտեղ քեֆս տվել է, օգտվել եմ ժողովրդական նյութերից և շատ անգամ հենց ինչպես իրենք են ասում՝ «բառացի»։

Սրան, իհարկե, ամենայն սիրով կհավատան մեր «լուրջ կրիտիկոսներն» ու նրանց թերթերը, միայն մի ծանր խնդիր կա, որ չի կարող վճռել նրանց պստլիկ ուղեղը, թե ինչպես է, որ ես Հայկունու կամ ուրիշի ժողովրդական նյութերից