Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սակայն մի րոպե ենթադրենք, թե էսպես չի, անարդար են արձակել, և ես էլ հենց դեմ եմ, և ձեզ մի հարց տամ։

Եթե ես մի երկու անգամ բողոքել եմ ուսուցչին կամ ուսուցչական կազմը առանց հիմնավոր պատճառի ու պատճառաբանության հեռացնելու համար, էն էլ բողոքել եմ ոչ միայն Հովնանյան դպրոցի ուսուցիչների համար, այլ ամեն տեղի, ասացեք խնդրեմ, մի՞թե ամեն տարի և ամեն անգամ որտեղ ուսուցիչ արձակեն կամ ուսուցչական խումբ, ես պետք է վեր կենամ բողոքեմ, որ դուք Փարիզում ինձ «հետևողական» մարդ համարեք։

Էդ լոգիկային հետևելով «հետևողական» լինելու համար, եթե դուք էս տարի ինձ էս բաց նամակը գրեցիք ու հարցրիք, թե որ մի երկու անգամ բողոքել եմ, ինչու էս անգամ էլ չեմ բողոքում, ուրեմն ամեն անգամ քանի ուսուցիչ արձակեն ու ես չբողոքեմ, դուք էլ պետք է ինձ բաց նամակ գրեք, թե ինչու չեմ բողոքո՞ւմ։ Եվ եթե չգրեք, ուրեմն մինն էլ պետք է վեր կենա Լոնդոնից ձեզ բաց նամակ գրի «Մշակում», թե մի անգամ բաց նամակ գրեցիք, «հետևողական» լինելու համար ինչո՞ւ չեք դարձյալ էն տեսակ բաց նամակ գրո՞ւմ։

Տգեղ է, պարոն Հովսեփյան, ձեր բաց նամակի գաղտնի միտքը և լոգիկան՝ անհեթեթ։ Էս տեսակ նամակի տակ Փարիզը չի սազում։


ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ТИФЛИССК<ИЙ> ЛИСТОК» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ
Պ<ԱՐՈՆ> ԱԼ. ՔԻՇՄԻՇՅԱՆԻՆ


Հարգելի պարոն, Ալեքսանդր Իոսիֆովիչ.

Ձեր խմբագրությամբ հրատարակվող թերթի 215 №-ում տպված է մի հոդված «Бутафорский ураган» վերնագրով։

Եթե հայկական գործ<իչն>երից մինը հաշիվ է տալի ռուսական թերթերում ռուսախոս և ռուս հասարակությանը՝ ապա էդ մինը ամենից առաջ պետք է հայերենից հասկացողություն