Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ առաջ են բերում հոդվածագիրները, և որոնցից ավելի սոսկալիները կարող է պատմել հենց տողերիս գրողը։

Պատճառը պետք է փնտրել մի կողմից քաղաքական պայմանների մեջ, մյուս կողմից մեր ժողովրդի պատմական յուրահատուկ վիճակի մեջ, ասում է պարոն Ց. Խ.։

«Հորիզոնը» ավելի ընդհանուր բառ է գործածում։ Ասում է այն ճահճացյալ դրությունն է պատճառը, որի մեջ գտնվում է հայ ուսուցչությունը։ Այո՛, պատճառները կարող են մի քանիսը լինել, և մինը էս պատճառի վրա կծանրանա, մյուսն էն, բայց ինչքան ծանոթ եմ հայ ուսուցչին ու նրա կյանքին, ես կարծում եմ ամենագլխավոր պատճառն էն է, որ հայ ուսուցիչը խեղդված է նյութական նեղ վիճակի մեջ, չի կարողանում ապրել, չի կարողանում հաստատ ու սրտալի կանգնել իր տեղը, իր կոչումի բարձրության վրա և հետզհետե չի կարողանում զարգանալ ու զորանալ թե՛ մտավորապես և թե՛ բարոյապես։ Էս կամ էն անկյունը ընկնելով, ընկնելով նեղ ու դժնդակ պայմանների մեջ, սպառում էր իր համեստ ուժերը և հետզհետե իջնելով ներկայացնում մի խանգարված ու ետ մնացած մարդ, և կամ, եթե կյանքի մեջ մի դուռն ու ճանապարն է գտնում, թողնում է փախչում հայոց դպրոցից, իր տեղը տալով ավելի ու ավելի տկարներին և հաճախ նույնիսկ են տեսակ մարդկանց, որոնցից ժանդարմները ստորադրություն են առնում, թե էլ դանոս չգրեք։ Եվ փաստ է սա։

Այո՛, փախչում է հայ ուսուցիչը հայոց դպրոցից, և ոչ միայն ինքն է փախչում, այլ փախցնում է և իր զավակներին՝ տալով օտար դպրոցներ, որ նրանք զերծ լինեն ազգային մշակույթի անդաստանում աշխատողների չարքաշ կյանքից, ինչպես հիշված է «Հորիզոնի» հիշյալ հոդվածում։

Եվ եթե մենք ուզում ենք ետ բերել նրան, լավացնել, զորացնել, բարձրացնել ու ամուր կանգնացնել իր տեղը, իր պաշտոնի մեջ, պետք է նրա համար ստեղծենք մարդավայել պայմաններ։

Դրա համար ամենից առաջ պետք է բարձրացնել նրա