Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսուցչի վկայական ունեք, դուք էլ, տեսնում եք, էն տեսակ բաներ եք ասում, որ կատարյալ ուսուցիչը չի ասիլ, և պետք է դուք էլ բարեփոխվեք։ Միանգա՛մից իսկի աստված էլ չկարողացավ էնպես բա՛ն ստեղծի, որ էլ բարեփոխելու կարիք չլինի։

Էսպես, բարեփոխության դեմ բողոքելու փոխարեն, դուք, պարոն Շահան-Սիմոն, որ հայոց լեզվի դասատու եք, ավելի լավ կլինի՝ անեք ձեր նկատողությունները և օգնեք բարեփոխելու մեր լեզվի դասագրքերը և մեր դպրոցական գրականությունը։


ՀՐԵՇԱՎՈՐ ԵՐԵՎՈԻՅԹ

Վրա հասավ Հայոց գրի ու գրականության համազգային հոբելյանը, կարծես որպես մի փորձաքար փորձելու հայ ժողովրդի ու նրա ղեկավար շրջանների ազգային զգացմունքն ու գիտակցությունը, և պարզվեց չափազանց տխուր մի վիճակ։ Մեծ հոբելյանի հետ միասին հանդես եկան Պարթև Սահակն ու սքանչելի Մեսրոպն իրենց լուսապսակներով, լույս ձգեցին մեր ժամանակի իրականության վրա, ու հայտնվեցին շատ ողորմելի տեսարաններ։

Քաջություն պետք է ունենանք խոստովանելու և քննելու, թե ինչեր հայտնվեցին, և, երևի հաշիվ կտանք ու կխոսենք հոբելյանից հետո, բայց էնպես երևույթ էլ հայտնվեց, որ ինլքան էլ սրտով ուզենաս, չես կարող ծածկել, թեկուզ մի քանի օրով, որովհետև նա հենց ինքն է գոռում։

Կարդացեք «Մշակի» վերջին № 221, «Ինչո՞ւ մերժեցինք» խմբագրական հոդվածը։ Եվ ինչն են մերժել, գիտե՞ք։ Հայ գրողների ընկերության կոչի տարածելը, էն էլ փողով։ Բայց հերիք չի, որ մերժել են, ետևիցն էլ, կարդացեք, թե ինչ են գրում։

Եվ սա իրականություն է։ Եվ զարհուրելի է, երբ մտածում ես, որ սա իրականություն է, երբ մտածում ես, որ մի ժողովրդի կյանքում մարդ կարող է լինել, թերթ կարող է