Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Խ. ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԵՎ ՌՈԻՍԱՑ ԶԻՆ<ՎՈՐԱԿԱՆ> ՏԱՐԵԳՐՈԻԹՅՈԻՆԸ]

1813 թ<վականի> ռուս֊ պարսկական պատերազմը վերջացավ Ռուսաստանի հաղթանակով և Պարսկաստանը ստիպված էր կնքել Գյուլիստանի դաշնադրությունը։ Այդ դաշնադրության մեջ ասվում է.

«Նորին մեծություն Շահը, `ի նշան իր անկեղծ բարեկամության դեպի նորին մեծություն ռուսաց Կայսրը, սրանով, ինչպես իր, նույնպես և պարսից շահի բարձր հաջորդների կողմից, հանդիսավոր Ռուսաստանի սեփականությունն է ընդունում Ղարաբաղի ու Գյանջի խանությունները, որ այժմ դարձրած են նահանգ, Ելիզավետպոլի նահանգ անունով, նույնպես և Շաքվա, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվա և Թալիշի խանությունները, էն հողերը էս (Թալիշի) խանության , որոնց այժմ տիրում է Ռուսաստանը, այլև ամբողջ Ղաղստանը, Վրաստանը` Շորագյալի նահանգով, Իմերեթիան, Գուրիան, Մինգրելիան և Աբխազիան, նաև այն բոլոր կալվածքներն (владения) ու երկիրը, որ կան այժմ որոշած սահմանի ու կովկասյան զին <վորական> գծի մեջտեղ (казказская> линия) վերջինիս և Կասպից ծովին կից (прикосновснный) մոտիկ երկիրներով ու ժողովուրդներով»2:

«Անկեղծ բաբեկամությունն» ու «մշտական խաղաղությունը» [դատարկ] խոսքեր էին այստեղ [պայմանագրի մեջ]. [ճշմարիտն այն էր, որ] Պարսկաստանը դժգոհ էր այս պայմանագրից ու այս խաղաղության թուղթն ստորագրելու օրից [սկս<ած>] պատրաստվում էր նոր պատերազմի՝ իր կորցրած երկիրները ետ առնելու համար [և պատերազմի հարմար առիթ էր որոնում]։

116