Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Отъехал он весьма малое расстояние, как бросились на него персияне и взяли в плен с криком, что сардар не имеет надобности в наших письмах по причине разрыва между державами, о чем он имеет сведение от Аббас-Мирзы чрез посланного курьера, и, угрожая мне, что я через час с малым числом людей буду истреблен сардаром. || точно, прошло немного времени, как персидская конница бросилась на наши пикеты, где схватила девять человек казаков и несколько жителей, отбила лошадей казачьих, а от Мирака начала выезжать новая конница атаковать лагерь. Я, видя дерзость бесчестных персиян, приказал тот же час спять лагерь и заложить орудия, поставил людей в боевой порядок и двинулся к дороге, которая уже была ими занята и сардар шел туда же с батальонами сарбазов». XXIII, 10--1:12.

Սրանից հետո Երմոլովը հայտարարում է <13...>։

Պատերազմի բեմը, [որ] բռնում էր 700 վերստ տարածություն [ երեք թև ուներ ]։ Աջ թևը Փամբակն ու Շորագյալն էր ամփոփում իր մեջ, կենտրոնը՝ Ղարաբաղը, ձախը՝ Շիրվանի և Թալիշի խանությունները Կասպիական ծովի ափին։

Աջ թևի պաշտպանության գլխավոր կետը Թիֆլիսն էր։ Զորաշարժի գիծը՝ Թիֆլիսից Շուլավեր, Ջալալօղլի, Համամլոլ, Աբարան, Սուդուգյան*, էջմի- ածին, Երևան։ Պահեստները՝ Շուլավեր և Ջալալօղլի։ Հարձակման նպատակակետերը՝ Երևան, Սարդարաբատ, Աբասաբատ, Նախիջևան, Խոյ, Թավրիզ, Թեհրան։

Կենտրոնի պաշտպանության գլխավոր կետը՝ Շուշին։ Զորքի շարժման ու գործողության [գծերը] ասպարեզը՝ Թիֆլիսից ու Գյանջից Շուշու վրով Աղօղլան ամրոցը տանող ճանապարհները։ Պահեստները՝ Աղօղլան և Գորիս։

  • Ռուսները Սուդագենդ սխալ անոընն են տալիս։ <Ծ.Հ>

121