Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քյուրդ Օքյուզ աղեն վաղուց Կոլոնիեն քանդել ու երեք հազար մարդով եսրների կեսը կոտորել, կեսը առաջն արել՝ տանում ա։

Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը՝ էն անթիվ բազմությունի եդևիցը։ Քուրդ ու ղարափափախ՝ եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք ետ դառնում։ էս միջոցումը մովրովը հայի դոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը պրծացնի, միմիայն քաջն Սոսի մեկ քարի տակի իր կտրիչ ընկեր Մելիք Հոհանջանի հետ՝ ղայիմանում ու մեկը մեկին ձեն են տալիս, «Նամարդությունն ու թուլությունն աղամարդի համար ամոթ ա. քաջությամբ մեռնինք, որ մեր որ- դիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարի սիրով մեռել։ էս մուռտառ արինն էլ ինչի՞ ա պետք, որ էսպես օրը չենք թափիլ: Զոլումը մեռնիլը տղամարդություն է»։ Ճանանչ թուրքերը ձեն են տալիս. «Սոսի՛ աղա, քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք։ Մենք քեզ կտանինք, սաղ սալամաթ ճամփու կքցենք. մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր»։ Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կանեն, նրանց խոսքին չի նայում, ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն ա սֆթա ձիու շլնքովն ընկնում։ Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնըհինգ մարդ էլ սպանում են էս կտրիչ հսկայքը ու թուրները հանած՝ երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը առյուծի պես։ Ընչանք իրանց հոգին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում, ու իրանք աստծուն մատաղ ըլում։

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը՝ ո՜վ քաջ նահատակք։ Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսսլես սիրտս կրակում ա։ Ինչ հայ ձեր անունը լսի ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չդրի։ Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ աբինր նհախ տեղր թափվեցավ: էդպես պատվական արինն էր, որ աստծո սիրտը գութ քցեց, մեր աշխարհն