Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախքան մոտենալը Հասան խանի և սարդարի բանակին, չեմ հիշում, որին այսպես է ասում Հովակիմ պապը. «…տեսնո՞ւմ ես այն թռչունը, որ թռչում է բարձրում, այս րոպեիս պետք է վեր բերես, որ դրանք տեսնեն, թե գյուլլա ձգել գիտենք». այս սախտուն այնպես տրաքում է <հրա>ցանը և գետին թրմփում թռչունը։

Ուզունլար գյուղացի մի ծերունուց լսել եմ հետևյալը. «Երևանա պատերազմի ժամանակ հայերիցն ևս զորք ժողովեցին, այդ ժամանակ Ղարաբաղու Մելիք–Ջումշուդն գտանվում էր Դսեղ, որ ուներ յուր առանձին ժողովուրդը (նրան իբրև պատիժ յուր ժողովրդի հետ աքսորել էին յուր հայրենիքից. այսպես էր բացատրում ծերունին). զորաժողովից հետո նորանք գլխավորներ ընտրեցին Մելիք-ջումշուդին, Հովակիմ յուզբաշուն և ուրիշ մեծանուն ու քաջ անձանց Լոռու։ Ես ևս մասնակցում էի այն պատերազմին,— ասաց ծերունին,— գնալու ժամանակ լոռեցի իշխանները իրանց սովորության համաձայն խոսում, կատակներ էին անում իրար հետ և խնդում, այնինչ Մելիք–Ջումշուդը, նստած յուր սև ձիու վրա, գնում էր լուռ ու մունջ և առանձին։ Երբ որ հասան պատերազմի դաշտը, բացականչեց՝ «Հովակիմ յռւզբաշի, այժմ էլ հունձը հնձենք»։

Չեմ հիշում ով էր (?) ասաց, որ հա՞յրս, թե ես մասնակցեցինք այդ պատերազմին և մեզ իբրև պատիվ իրավունք էր տված տանելու յոլզբաշու ուտեստը։

Նորա ժամանակ Տերսանց համար մի առանձին քաղաքականություն էր, ըստ յուրյանց հասկացության՝ ասպատակությունը և մարդասպանությունը անվանում էին իգիթություն։

Չնայելով Հովակիմի բոլոր բարբարոսական շարժումներին՝ նա չափազանց եկեղեցասեր ու աղոթասեր էր. նորա սաղմոսը մնում է մինչև այժմ։ Բերում էին թուրքերի տավարը լցնում գոմերր և առնում սաղմոսը, կարդալով դուռը պահում, որ դուրս չգնա ապրանքը։ Մորթում էին թուրքերի կովերը, գլուխները շարում սրահի մեջ շինած փոքրիկ

12