Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահարանների մեջ (դոլաբ) ի տես թուրք անցվորականներին, գալիս էին թուրքի կանայքը և մարդիքը նայում դռնից իրանց կովի կամ եզան գլխին, պտտում գլուխները, օրորվում և ձեռքները դնում բերաններին ի նշան լռության, որ չասեն և դուրս չգան ծեծեն՝ ասում էր իմ տատը։ Հովակիմը ուներ յուր առանձին բնակարանը, այնտեղ կախած էր նորա առաջ կանթեղ և սաղմոսը ձեռին և ամեն ոք գանգատավոր, ներս գնալու ժամ տնակ պետք է հաներ յուր [ոտները դներ գետին] ոտնամանները և գդակը թողներ դուրսը, այնպես ներս գնար։ Մի անգամ գանգատ է գալիս մի թուրք աղալար, որին ծեծած են լինում մեր տղերքը։ Գանգատից հետո դուրս է գալիս և տեսնում՝ չկա գդակն ու ոտնամանները։ Կրկին ներս գնալ և գանգատվել ամոթ էր և արգելված։ Երբ նա հայտնեց տղերանցը յուր ոտնամանների և գդակի կորուստը, բռնեցին, մի լավ ծեծեցին և ապա բաց թողին, խեղճը գնաց բոբիկ, գլխաբաց։

Մի անգամ էլ հանդըմը մի հարուստ թուրք գալիս է և մեր տղերանցը հյուր ընկնում, որոնք մի քանիսը հետը խոսակցում են, իսկ մյուսները գնում և նրա քոչից մի լավ կով են գողանում բերում, մորթում, կաշին ձգում տիրոջ տակը, գլուխը իբրև բարձ դնում կռան տակը և միսը ուտացնում։ Ճաշելուց հետո կամենում է թիկն տալ, բայց կովի պոզն ծակում է կողքն։ Կրկին շիտակվռւմ է, բայց նույն։ Վերջապես բարձրացնում է, տեսնում յուր կովի գլուխն։ Հենց յուր կովի գլուխ անվանելը և մահակների տուր տրաքոցը խառնվում են միմյանց և «Տերսանց մասրամածունը» ճակատովն ներքև են թափում, մենք քեզ պատիվ ենք տալիս, իսկ դուք մեզ գող եք բռնում։

Թուրքին մինչև չծեծես խոնախա չի դառնալ։ Հնուց պապական առած է և փորձով հաստատված, այդ է պատճառը, որ մինչև այսօր թուրքերը հարգում են, պատվում են Թումանյանց, ուխտ էին գալիս նրանց օջախը հայերի հետ անխտիր, չնայելով հայերը ոտնատակ են տվել, մոռացել, և այդ դեռ բավական չէ, բամբասում են իրանց երբեմն պաշտպան Թումանյան տանը,