Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


[երկրագ<ործողությամբ> չեն պարապում]։ Նրանց համար հաճույք է մարդու գլուխ կտրելը։ (Ган /,196)։

Առասպելական էր նրանց զորքի թիվը։ Օրինակ, Չինգիզխանի որդին՝ Ուխաթո, դեպի արևմուտք արշավելիս, առաջնորդում էր 1 և 1 [2 միլիոնանոց բանակի։ Զորքը բաժանվում էր 100-յակի, 1000-յակի ու 10-հազարյակի։ Զորքի առջևից տանում էին ձիու պոչերից շինած դրոշակները, իսկ զորքի ետևից զալիս էր բեռնակիր բանակը, հոտն ու ընտանիքը։ Միշտ ձիու վրա, հաճախ նույնիսկ ուտում, խմում, քնում էին ձիու վրա, նույնիսկ ձի նստելու գյուտը նրանց էր վերագրում

(Иcт<opия>K<ультуры>,1,13):

Թափառական կյանքը նրանց ընտելացրել էր բնության ամեն [արզելքներին], նրանց համար արգելք չէին ոչ բարձր սարերը, ոչ լայն գետերը, ոչ խոր ձորերը։ Դրանց օրդուները պատերազմական բանակներ էին, որոնց միշտ պետք էր գործ տալ, կռիվ ու ավար։ Անկարելի էր զսպել ու պահել խաղաղության մեջ։ Գնում էին, անցնում էին նրանք լայնածավալ փոթորկի նման, և Կարպատից մինչև Բալթիկ ծովը, Խաղաղ օվկիանոսից մինչև <...> ամբողջ այդ տարածության վրա դաշտերը գնացին նրանց ձիաների ոտների տակ ու շեն գյուղերն