Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուռն ալանաց (արաբ<երեն> Բաբալլան). Իսկենդար շահը Վշտասպի որդին և Դերբենդը, և Դերբենդը (Դերդուռը, բանդ-փուլ-բանդանել) կամ Աղվանից դուռը, ճորա կամ երկաթի դուռը, կամ ինչպես արաբներն էին անվանում՝ դռների դուռը (բաբ-ուլ- աբվար) կամ վրացերեն (զղվիս կարի) ծովի դուռը։

Դերբենդին մոտիկ Ջրբ լեռան վրա ամեն տարի հավաքում էին [ահագին] մեծ քանակությամբ փայտ, ու էդ ցեղերի [հարձակման] շարժման դեպքում՝ վառում էին ու հսկայական խարույկով նշան էին տալի Աղվանք, Հայաստան ու Ատրպատական [և] իմացնում էին վերահաս վտանգը։

Մինչև վերջին ժամանակները, մինչև ռուսների գալը։

Ծոփ?

ԿՐՈՆԸ

[էս ամենի վրա ավելացավ [կրոնի առանձին] տարբեր կրոնների մոլեռանդ մաքառումը և ամեն բան եղավ կատարյալ]։

Բնության ու բնավորության վրա ավելացավ կրոնի կռիվը՝ ավելի սոսկալի դարձնելով ժողովուրդների պայքարը։

Եվ էս դժոխքը դառնում է ավելի զարհուրելի, երբ էս ամենի վրա ավելանում է և կրոնների ընհարումը