Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կողքին կար քաղաքականորեն իրավազուրկ ստրուկների ահագին մասսան, որ կատարում էր ամեն տեսակ ծանր աշխատանք և պարտականություն։

էս հանգամանքների մեջ հայտնվեց քրիստոնեությունը իր սիրո և եղբայրության քարոզով։Նա ասում էր. տարբերություն չկա մեծերի ու փոքրերի մեջ, վերինների ու ստորինների մէջ, ազատների ու անազատների մեջ, տերերի ու ծառաների մեջ, ասում Էր, որ բոլոր մարդիկ հավասար են և պետք Է սիրեն ու օգնեն իրար։ (Ист<ория> ч<еловечества>.т III. <стр.>29)26

Հայաստանն Էլ Տրդատի օրով ընդունեց քրիստոնեություն։

Քանի դեռ թագավորական տունը և կրոնը մի Էր, Պարսկաստանը պաշտպանում Էր հայերին: Բայց նախ կրոնով անջատվեցին, ապա և սասանները]։

Քանի դեռ կրոնն ու թագավորական տունը (Արշակունի [դինաստիան], որ թագավորում Էին և Պարսկաստան, և Հայաստան և Կովկասի գրեթե բոլոր երկիրներում) մի Էր, Պարսկաստանը միշտ բարեկամ Էր ու օգնում էր հայերին։ Բայց Տրդատի օրով հայերը քրիստոնեություն ընդունելով՝ անջատվեցին կրոնով, ապա թե սասանների