Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավ նորան իրանց անհարկավոր և զանազան ժամանակներում ստացած գովասանաթերթերով (շատերր նույնիսկ ռուսներից) և ավանդություններով ու վկայություններով և դառն ու դատարկ վերադարձավ Դսեղ՝ քառասուն ձիավորով, մեծամեծ հույսերով Տփխիս մտած Հովակիմը՝ վշտացած և նեղացած։ Նորան, ասում են ոմանք, «աղալարություն» առաջարկեց Վորոնցովն, բայց նա չրնդունեց, պահանջելով յուրյանց նախնի արտոնությունն ու իշխանությունը (կընրոզ-թավադ)։

— Մի անգամ, — ասում է տփիսաբնակ Աբրահամ անուն ծերունին,—Հովակիմ ի մոտ Էի և ահա երեկոյան մի մարդ գանգատվեցավ, որ իրան այսինչ տեղը կողոպտեցին թուրքերը [ն] բանից երևաց, որ նա վարդապետ էր։ Նույնիսկ այն գիշեր ուղարկեց մարդիկ մի բեկի մոտ՝ պահան֊ջելով կողոպտվածի իրերը և հակառակ դեպքում՝ սպառնալիք։ Գնացին և դեռ չլուսացած եկան բերին վարդապետին պատկանյալ բաները և ճանապարհ դրին։

Հասան խանի արշավանքներից հետո Դսեղ եկավ ռուս աստիճանավոր՝ յուր կազակներով, հարցուց Հովակիմ յուզբաշուն և հայտնեց, որ արդեն գտանվում են ռուսաց տերության հովանավորության ներքո, առաջին իսկ գիշերը մեռավ նա (?) և մյուս օրը տվին կազակներին ուղարկեցին։ Երկրորդ անգամ եկավ մյուսը, առավ իրան հետ իմ պապիս, այսինքն՝ Հովակիմի որդի Հովհաննեսին և ընդունեցին իրանց զորաբաժնում պատվավոր տեղ։ Երրորդ անգամ նորա մահից հետո եկան և հարկ ժողովեցին արդեն Տերսանցից։

Հովակիմին մի օր հյուր է գալիս Հարություն անունով մի ավազակապետ (հարամիբաշի) հսկա, մի օր յուր ձին քորելուց հետո կռանում է և համբուրում ձիան ոտքը։ Այս տեսնելով Հով<ակիմը> հարցնում է պատճառը, և նա պաաասխանում է. «Ես այս իսկ ձիով գնում էի Պոլիս և գալիս՝ վաճառականության կամ մի այլ բանի առթիվ։ Կինս նույն տեղացի էր, էկա մի անգամ և նա խնդրեց ինձ, որ մի անգամ իրան էլ տանեմ յուր հորանց տունը (—) տոտային։ Վերադառնալու