ժամանակ սաստիկ անձրև եկավ, թրջված դիմեցինք հառաջ և տեսանք ծուխ է բարձրանում։ Գնացինք հասանք մի այրի և տեսանք անմարդ և կրակ է վառած։ Ես ասացի կնոջս. «Ա′յ կին, այստեղ լավ մարդու բնակարան չէ, դու գնա այրի այն մութը խոռոչքի մեջ հետին կողմը թաքնվիր և երբ կգա, ես հետը կբարևեմ, կծանոթանամ, քեզ էլ դուրս կկանչեմ, և լավ կանցնի բանը։ Թաքնվեցավ, և տեսանք ահա եկավ մի հսկա՝ նստած ձիու վրա. ներս մտավ, բարևեց, մի քիչ խոսացինք, և կինս հազաց ներսից. «Այն ո՞վ է,— ասաց նա,— չիցե մարդ ես պահել ինձ դավաճանությամբ սպանելու համար։ Ոչ,— ասացի,—քույրդ է, ամաչեց և ծածկվեցավ այնտեղ։ «Թող դուրս գա»,— ասաց։ Դուրս գալուն պես, երբ տեսավ, բռնեց ինձանից և կամենում էր խեղդել։ Ես ևս բռնեցի, չարչարվեցանք երկար ժամանակ և տեսա, որ նա ինձ հաղթելու է, խնդրեցի կնոջիցս, որ նա ևս օգնի փոքր, և ես կհաղթեի։ Իսկ կինս միայն կանչում էր. «Հիմար, թող տուր այդ քաջին»։ Կրկին խնդրեցի, ասելով, որ ա՜յ կին, ասենք դու իմ կինս չես, սակայն քրիստոնյա ենք, և օգնիր այս անհավատի դեմ, բայց նույն։ Գետնեց ինձ հակառակորդս. ես գոռացի ուժգին, մթնեցին աչքերս, և հանկարծ զգացի, որ վրաս չէ։ Կանգնեմ նայեմ, որ այս ձին, ձայնս լսելով, եկել է բարձրացրել ատամներով նրան իմ վրայեն և ոտնահար է անում։ Հանեցի թուրս և նորա աղաչանքներին չնայելով՝ սպանեցի և նույն րոպեին նորա ձին ևս ես և կինս առանք և ճանապարհ րնկանք։ Շատ չէինք անցել լուռ ու մունջ, երբ ես ասացի կնոջս, «Վեր գանք և ճաշենք»։ Ճաշելուց հետո ես նրան հանդիմանեցի յուր դավաճանության համար, իսկ նա ասում էր, որ հակառակորդին էր ասում այն խոսքերը։ Կապեցի այնտեղ նորան մի հոնի ծառից և քերթեցի, սպանեցի, գնացի իմացում տվեցի յուր յոթը եղբարցը, որոնք երդվեցին (նոքա ևս հարամիբաշի էին), որ եթե ճշմարիտ լինեն խոսքերս՝ ինձ թողնեն ազատ, իսկ եթե ոչ՝ մահ։ Տարա ցույց տվեցի բոլոր տեղերր և պատմեցի բոլորը. նոքա ճանապարհ դրին ինձ, ասելով. «Աստված
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/20
Արտաքին տեսք