Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերդերը բոլոր ղայիմացրին, Երևանում ու Սարդարաբադումը, որքան հարկավոր էր զորք ու ջաբախանա թողին ու մնացածը հետները վերցրին… էսքան բանն անց էր կացել, խորամանկ պարսիկքը իրենց բանը էնպես էին գողի պես սկսել, որ մեր կողմը ոչինչ խաբար չկար:

...Փամբակու իշխող մեծավոր իշխանն ու զորապետն (ռուսաց) Սավարսամիրզա* ոչինչ կասկած չէր տանում13–– (էջ 129, 130):

Հիրավի, անգլացիները օգնեցին պարսիկներին, Կովկասի մահմեդականությունն էլ ոտի կանգնեց բայց [գործը] պատերազմը այնպես չվերջացավ, ինչպես երազում էր ու ծրագրել էր արքայազն Աբբաս Միրզան: Այդ պատերազմը վերջացավ Թուրքմենչայի դաշնադրությունով, որով Ռուսաստանի ձեռքի տակ հաստատվեցին ոչ միայն Ղարաբաղն ու մյուս՝ առայուց գրաված երկիրները, այլև վերջնականապես Ռուսասատանին միացած Երևանի ու Նախիջևանի խանություները՝ ամբողջ Արարատյան երկիրը: Այսպիսով էն օրվանից ռուսի ձոռքն անցավ Մասիսի էս կողմը գտնվող հայությունը: [Մեծ ու նշանավոր մի դեպք ու շրջան]: Մի պատերազմ, որ հայ ժողովրդի պատմուտյան մեջ [դարավոր ազգային տենչանքի] իրագոր<ծումը> իրականացավ, հայ ժողովրդի դարավոր տենչանքը բաց արավ մի նոր շրջան, բերավ մի նոր կյանք ու եղավ իրականացումը հ<այ> ժողովրդի դարավոր տենչանքի:

  • Սալ է, պետք է լինի Սավարսամիձե14, որ սահմանապահ զորքի (вогр<аничный>)գնդապետ Սավարսամիձե գլխավորն էր ու նստում էր Ղարաքիլիսա: Միևնույն անուն «Ս<ավարզա միրզա>, լսել եմ Լոռի, երևի մեր ժողովուրդը այդպես էր ասում:<Ծ.Հ.>: