Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարի ճանապարհ, տա, նույնիսկ անմեղ է քո սպանությունը»։ Լսելով պատմությունս՝ յուզբաշին հավանեի նորա արարքին։

Աբրահամ. ամենափոքր եղբայրն Հովակիմի. նա հայտնի էր յուր քաջությամբ, մեծահոգությամբ։ Բարձրահասակ, թիկնավետ, գեղատեսիլ են ասում ժամանակակիցները։ Նա մի սարսափելի սուր էր յուր մեծ եղբոր՝ Հովակիմի ձեռքին, որից ցայսօր ժամանակի սարսափում են տաճիկները, նորա մահից արդեն քանի տարի անցած՝ ես լսեցի թուրքերից «յուզբաշի Աբրահամին մոտ ենք գնում ընծաներով մեզ թողիցու անցնելով այն կողմից», երբ մեկին տանուտերը կապել և ծեծում էր, մեզանից <մեկին> չգիտեմ ինչ հանցանքի համար, թուրքերը, որ հավաքված էին և իմանալով, որ յուզբաշոնցի է, զարմանք հայտնեցին, ասելով՝ մի՞թե ռսի զակոնը Տերսանց համար ևս գոյություն ունի։

Յուր մի ազգականի (Մատթեոսի) հետ կանչված էր դատի Աբրահամր, երկու ազգականների մեջ վեճ կար, պետք է վճռվեր, դատավորը հայհոյեց Աբրահամի հակառակորդին, իսկ Աբրահամը լսելով, հայհոյեց և հարձակվեցավ դատավորի վրա յուր ազգականի «թասիբը» պահելով և ասելով. «Ես քեզ մոտ եմ բերել դբա վճիռը կտրելու և ոչ թե հայհոյելու»։

(Այսուհետև խառն կգրվի)։

Տերսանց հատկություններից մի քանիսը

Նախ և առաջ պետք է ասել Տերսանց «թասիբի» մասին, որը նրանց ամենագլխավոր հատկություններից մեկն է։ Թասիբով առհասարակ հայտնի էին հին Տերսանք, այսինքն՝ մինչև մեր հայրերը։ Վերջին ժամանակներումս հայտնի էր ի թիվս այլ անգնահատելի հատկությանց թասիբով Վարդանի որդին՝ քաջ Աբգարը (Օսմանը) Maмиконянц։ Թեև կան և այլք, ինչպես նորա մեծ եղբայրն՝ Ալեքսանդր, նույնպես երևելի։ Վեհանձնությամբ Ալեքսանդր մահակով ծեծեց թուրք գազնին մի «ա՛յ գյադա» ասելու համար։ Արդարը, երբ