Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարելի է, որ Մարծպանի որդիքը շինել տված և ընծայած լինին Սուրբ Գրիգորին։ Սակավ ևս. ծառերի միջից երևում է սպիտակ քար Սուրբ Գրիգորը։ Թնդում է սիրտդ, աչքերդ մթնում (ողջույն) և մի վառ սրբազան սեր բորբոքում է Հոգիդː Տաճարի տանիքի կողմը չեն մտնում առհասարակ։ Հակառակ կողմը սեղանի մասը ճեղքված և ներքև է թեքված, այն ճեղքվածովն են մտնում։ Թեքված մասը պահպանում է Հովակիմ Յուզբաշու(Վերք Հայաստանի≥ −եր<ես> 35) քարակույտը։ Գլուխը բաց է բոլորովին, քարակույտ է մեջը [և այդ կույտի մին] այնպես, որ սեղանը ծածկված է, բայց դեռ երեք մարդաբոյ բարձր է այնտեղից։ Այդ կույտերի միջից բարձրանում են ծառեր, իսկ ավերակի գլխից քարշ ընկած` բուսած են թփեր, ծառեր, այստեղ, այնտեղ ջարդած են ավազաններ, քանդած են Հատակը, քանդած պատերը, բայց գիտեք ովքեր կամ ինչու, իմաստունները, որոնք մի 40 օր. դրա մտնելուց հետո գնում են մի գիշեր քանդում փող գտնելու նպատակով. շատ անգամ է գիշերվա լուռ միջոցին այդ ձորում տխուր ավերակի մեջ լսվում բահ ու քլնգի ձայն։ [Այդ] Ահա թե ինչու 1883 թվականին Դսեղցի Օսմանը կամենում էր ծեծել անմեղ (2 անընթ). Խաչատուր Բունիաթյանին և երկար համոզելուց հետո միայն դադարեց։ Ասում են, թե երբեմն մի արաբի նման սև վարդապետ է եկել, թե Սուրբ Գրիգորումը պետք է փող գտնեմ․ երկար չարչարվելուց հետո մի օր տեսնում են, որ այս վարդապետը քրտնքակալած վազ տալով եկավ գյուղն ընկավ, թե՝ չեք ասիլ, այսինչ խորանով ներքև իջա, աճաց սատանեք բռնեցին տարան մի սև ծովի մոտ, ցույց տվին Սուրբ Գրիգորի գանձերն ու ասացին, թե Հանձնված է սատանայի իշխանությանը և հրաման կա, որ ոչ ոք մոտենա. Հակառակ դեպքում սպառնացին ինձ ծովը նետել. հազիվ ազատվեցա ու փախա։ Ու թե էլ ուր գնաց՝ չգիտեն գյուղացիք ևս. Համա լսած են, որ Սուրբ Գրիգորը ծովի վրա է շինած։ Քարը բոլորովին սպիտակ է։ Նազի վանքը յուր մեջ պարունակում է ինն պատարագատեղի, երեք մասերի է բաժանված, որոնցից ամեն.