Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Բայց Ի՞նչ բան են իրենք՝ ջրերը, ի՞նչ են ներկայացնում աղբյուրներն ու գետերը հին Ասորեստանի ու Բաբելոնի հասկացողությամբ։

Ահա դրա պատասխանը:

Բելը, Այոսին հակառակ, երկնքի աստվածն էր ու միահեծան տերը Փոքր Ասիայի բոլոր աստվածների։ Եվ որովհետև Բելը (Ուրան) երկինքն է ներկայացնում, ջրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ Բելի արյունն են, այսինքն՝ երկնքի անձրևը։ Դրա համար էլ աղբյուրներն ու գետերը սուրբ են ու նվիրական՛ ասորա-բաբելական աշխարհքում:

— Բայց ինչո՞ւ է թավում Բելի արյունը։

— Որովհետև զարկված է Բելը...

— Որտե՞ղ...

— Արմինիայի լեռների վրա...

Եվ էսպես, հսկայական նետերով զարկված Բելի արյունը, այսինքն, կայծակներով հերձոտված երկնքի ջրերը՝ դարձել են աղբյուր ու գետ, Եփրատ ու Տիգրիս և իջնում են ներքև՝ ջրերի տիրոջ բնակավայրից, Այոսի երկրից...

Եվ ամենայն հեշտությամբ նրա անունբ կարող էր մնալ էդ երկրի վրա, ինչպես մնացել են նրա մյուս հաջորդների անունները—Իսվարի ե Մարուդուկի:

Իովարը ասորա բաբելական գերագույն աստվածներից մինն էր: Եթե հիշեք, որ Ի-հաճախ Ա— է դառնում—Իշ֊ տար—Աստարտա և այլն, [դրան և համաձայն] էնպես կարդաք —Իսվարը—Ասվար, ապա կտեսնեք, որ դա մեր աստված բառն է, որ հենց էդ ձևով—ասվար —մինչև էսօր մնում է մեր ժողովրդի մեջ, մանավանդ Սասունի կողմերը — ասում են ասվարածին, հենց էդպես էլ գրի է առնված էպոսի մեջ՝ ասվարածին։

Մի ուրիշ մեծ հետք։ Ասորա-բաբ<ելական> դիցաբանության մեջ] աստվածների շարքում Այոսին հաջորդում է [իր որդին] Մարուդուկը կամ Մարդուկը, որին հետագայում և բոլոր աստվածները տալիս են իրենց գերագույն իրավունքները։