Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մենք արդեն Հասանք էնտեղ և գործ ունենք էն սովորական երևույթի հետ, երբ աստվածային ժամանակի ընթացքում, նոր գաղափարների ու նոր աստվածների գալով [ենթարկվում] կորցնում է իր ունեցած նախկին պաշտամունքը, Հետզհետե իջնում դառնում Հեգնանքի, արհամարհանքի, երբեմն նույնիսկ թշնամանքի առարկա։ Երեկվա բարին էսօր դառնում է չար, [լուսավորը] պայծառը՝ խավար, ինչպես դևը, քաջքը և այլն։ Կամ ամենաշատը պահում են իրենց որևէ երկրորդական հատկությունը՝ ինչպես Հայկը կամ Խեքը, որ միայն իր վիթխարիությունն է կարողացել պահպանի [ժողովրդի] [խատերի կամ հեթիթների անհետանալուց և արիական ցեղի տիրապետությունից հետո] և կամ, ինչպես Դավիթը, որ միայն իր վիթխարիությունն ու իր խենթությունն է պահել, բայց երկուսն էլ, իբրև անցած պաշտամունքներ, կորցրել են իրենց աստվածային հատկությունները մեր ժողովրդի մեջ, մինչդեռ կենդանի են Մոնղոլիայում։

Եվ ահա լրանում է մեր զբոսանքը [դեպի] հին ժամանակների հուշերի ու մշուշների մեջ, անցած-գնացած առեղծվածային աշխարհքներում, հեռացած-մոռացված ա ստվածների հետ։

Մեր նպատակն էն էր՝ իմանայինք, թե իրենց անցնելուց Հետո ին՛չ են թողել նրանք մեր երկրում ու մեր ազգային էպոսի մեջ։

Ինչ է թողել սեմական Այոսը, ջրերի ու հովերի տերը, որ բնակվում էր Արմենիայի բարձրավանդակի վրա և հսկում էր Եփրատի ու Տիգրիսի ակունքներին։ Արդյոք նա է իր ային անունը էդ երկրին ու ժողովրդին և դարձել Հայաստանի ու հայ ազգի անվանագիրը՝ էպոնիմը։

Եվ ո՞վ է էն Հայկը, որ տակավին էսօր էլ պաշտվում է Մոնղոլիայի անապատներում ու Ալթայան լեռներում և ամենասիրված ու ամենամեծ կուռքի կերպարանքով՝ կանգնած է ամեն մի մոնղոլի շեմքի՝ իբրև նրա նախահայրը, նախապատճառը և օջախի պաշտպանն ու պահապանը։

280