Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալբ<այերեն> այըգ կնշանակի արջ, ուրբանիացիների մեջ նույն ադըկ կամ Այրկը-արջ և մոնղոլերեն Ուդըկ կամ Ույրկ—արջ։ Ահա և էն սրբազան առարկաները արջի անվան դեմը։

Ալթայեցիների մեջ Հայկ մեծ կուռքն է ու աստծուն նվիրված ձին–[նույնը] և արջը—այըգ։ Յակուտների մեջ, չուվաշների մեջ, սամոտների մեջ։

Ռուս <աստանի> Իրկուտսկի նահանգում արջր «Омраченный» մարդ է: Նա չի կարող մարդու երեսին նայել, կրակի պես էրում է: Ոնց որ մենք չենք կարող նայել արեվին։ Դրա համար էլ մարդուն պատահելիս միայն մի անգամ են նայում (գելն էլ), և եթե մի անդամ նայելուց հետո չի հարձակվում, գլուխը կախ է գցում։ Որսորդները գըլխարկները աչքներին <են> քաշում, որ արջը մարդուն չճանաչի:

Հայկ — արջ 2

Բուրիաթները արջի վրա գնալիս որջում ձեն են տալիս, թե թագավոր ես, աղեղդ ու կապարճդ վեր դիր, եթե թագուհի ես, полотенце (այսինքն երեխադ փորիցդ վեր ածա) (էդին ու որձին):

Խան խուն — մարդ թագավոր։

<2 անրնթ.>

մարդ — գազան են ասում

Ասում են՝ արջն աստծուդ մեծ բութ մատն է խնդրել։ Աստված ասել է, եթե քեզ բութ մատը տամ, մարդուն էլ թևեր պիտի տամ, իսկ շանը հրացան։

Արջը 12 ձիու ուժ ունի։

Ենիսեյի օստիակներր ամեն արջի մորթու տակը աստվածային ուժով ոլ բանականությունով իմաստությամբ