Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


օժտված մարդ է ծածկված։ Սամոտտներն ասում են՝ մարդուց ու ոգուց է ծնված արջը։ Մերը կես մարդ է եղել, կես՝ գազան (հեքիաթների մեջ բոլոր ժողովուրդների նույն մոտիվը)։

էս ամենից հետո կասկած է առաջ գալիս, թե արդյոք Հայկը արևելյան ծագում չունի։ Եվ թերևս նա ջոկ է, հայը՝ ջոկ։

Իսկ Արամ ե այլն — ևս առավել։

Հայաստանի բնակիչները խառնուրդ են ցեղերի, ինչպես ասում է և ապացուցանում պրոֆ. Մառը։ Թե մինը արիական է, իսկ մյուսը՝ ուրիշ, որ անում է հայ, և չգիտի, թե ով են դրանք և որտեղից։

էս ակնարկի ամբողջ լրջությունն իմանալու համար մենք պիտի դառնանք նախնական ժամանակներին։ էն ժամանակներին, երբ ժողովուրդները մարդու ծագումը կապում էին բույսերի, ծառերի ու կենդանիների հետ (երկներ երկին և մյուսը):

Իհարկե, առավելապես կենդանիների հետ։ Իսկ կենդանիների մեջ մեր կլիմաներում մեծ տեղ է բռնում արջի պաշտամունքը [ամենաուժեղ կենդանին մեր լեռների ու անտառների], ինչպես հարավում՝ առյուծները։

Ժողովուրդներ կան, որ կարծում են էսօր էլ, թե արջի մորթու տակ բանական մարդ է ծածկված։ Եվ բոլոր ժողովուրդների ժողովրդական զրույցների մեջ կա արջի կերպարանափոխության զրույցը։

էսօր էլ Ռուսաստ<անի> Տոբոլ<սկի> նահանգի օստիակները արջից ներողություն են խնդրում որսալուց առաջ, ինչպես և որսալուց հետո, և երկրպագում են [նույնիսկ] սպանած տեղը կամ մորթին (Ябринцев и Куликовский. 1880, Етногр<афические>обозрения>):