Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


(լրացումներ)

Թե Այոսը Հայաստանի կողմն է ակնարկում և կապ ունի հալի հետ, ունենք դրա համար և մի ուրիշ կարևոր ապացույց։

Ուղիղ Ասորա-Բաբելական հարթավայրի գլխին, հյուսիսի կողմից գտնվում են Սասունի և Խույթի լեռնաշխարհը։ Սասունի կամ Խույթի լեռներում մինչև այժմ հայտնի է Մարաթուկ սարը և Մարութա բանձր Աստվածածինը Վանում, որ էնքան նշանավոր է մեր էպոսում։ Բանձրիկ Մարաթուկը իր ս<ուրբ> նշանով, որ ույժ է տալիս Դավթին, մեր էպոսի մեջ ամենամեծ սրբավայրն է։ նա է ազատում փորձանքներից և նա է հաղթություն պարգևում [դաժան] չար թշնամու դեմ։ նրան են ուխտ գնում պատերազմ գնալուց առաջ: Նա հարգելի է նույնիսկ թշնամիների համար։ Բանձրիկ Մարաթուկը սրբազան է մինչև օրս Սասունի ժող<ովրդի> մեջ։

Այոս — Դավկեն

Մարաթուկի պաշտամունքը մեծ է եղած էդ լեռներում։ Եվ ամենայն իրավունքով մեր Մարաթուկը մենք կարող ենք կապել ասորա-բաբելական Մարադուկի հետ, որ Այոսից էր ծնված, Տիգրիսի ու Եփրատի ստեղծողն էր և նրանց ճանապարհը ցույց տվողը (լեռների և անտառի), որ հողմերի ու հովերի աստվածն է և հատկապես և հյուսիսային հողմով (ուշադրությոլն֊հյուսիսային) քշում է Թիամաթը — մռայլ քաոսը:

Այոսը ժող<ովրդին> ազատ է պահում չար Փորձանքներից և հաղթություն պարգևում ու պաշտվում։

Միջին Ասիայի թաթար֊մոնղոլական ցեղերը ավանդություն ունեն, թե իրենք արևմուտքից են գաղթել դեպի արևելք:

Նույն ավանդությունն ունեն և չինացիք։ Եվ հնագույն պատմությունների ու ավանդությունների համաձայն

304