Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

([Եթե կասկած է առաջ գալիս, թե մեր Մայր տաճարի՝ էջմիածնի անունն էլ կապված է արևելքի հետ, որովհետև աջա կամ էջա—հնդկական [աստվածության մեջ] կրոնի մեջ կնշանակի մի֊ածին կամ միակ, որ միածին է դառնում քրիստ<ոնեության> մեջ և զույգ բառերի օրենքով—էջ֊միածին) Рагозина, Ист<ория> Индии, стр. 463):

Ապա փորձենք նույն աշխարհքներում որոնել և մեր ցեղի նախահորը ու մեր ազգային էպոսի և նրա դյուցազնի, հետքերը։

<«Հայ և Հայկ» ենթավերնագրի փոխարեն նախապես եղել է՝> [Հին հայկյան ցեղի տոտեմը].

Հայ և Հայկ անունները չեն պատահում ուրիշ պատմությունների մեջ կամ զրույցներում։

Միայն հայոց պատմության մեջ են պատահում։ Եվ շատ գիտնականներ ու բանաստեղծներ փորձ են արել պարզելու էս մութ անունները ու չեն հաջողել տակավին։

Նույնիսկ հայոց պատմության մեջ էլ Հայկը մի տեղ է պատահում և միայն <1 անընթ.> մեջ, և նրանից հետո եկողներից ոչ մեկի անունը գոնե մոտավորապես չի հիշեցնում Հայկի անունը և կամ հայի։ Եվ պարզ որոշվում ու ջոկվում են նրանից մյուս անունները՝ Արամ, Արմենակ, Արմայիս, Արա և այլն։ Ակամայից մարդ մտածում է արդյոք <անընթ.> [թե] Հայկի և սրանց մեջ մի խորթություն կա։

Արդ, ո՞րտեղից են և ի՞նչ կնշանակեն հայ կամ Հայկ։

[Իհարկե, ես բնավ հավակնություն չունեմ էս խնդիրը լուծելու, այլ միայն իմ որոնումների արդյունքն է, որ դնում եմ հրապարակ։ Որոնումներ, որ ունեցել են մի նպատակ — հայկական էպոսը հասկանալ]։

[Ամենից առաջ մեր հարևան Ասորեստանից մի տեղեկություն հանենք, ապա թե անցնենք դեպի Միջին Ասիա, դեպի Մոնղոլ-թաթարական ծովը, որտեղ, ինձ թվում է, թե թագավորում է էս գաղտնիքը]։