Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդյոք ինչն է էս մեծ երևույթի պատճառը։ Վերջնականապես պարզված չի էս հանելուկը, ինչպես պարզված չի վերջնականապես էպոսի հարաբերությունը պատմության և դիցաբանսւթյան հետ։

[Բայց եթե մեծ բախումներն են ծնում ու սնում էպոսը, թերևս Խաչակրաց և թուրք֊թաթար֊մոնղոլ ցեղերի մեծ արշավանքները լինեն սրա բացատրությունը ]։

III

<...>Նրա մեջ էլ հետզհետե բնդլայնվում են սահմանները, հաղթանակում են բնական ո՛ւ հանրամարդկային հակումները ու էպոսը ենթարկում կերպարանափոխության, <1 անրնթ• > միշտ պահելով հնից ինչ որ կենսունակ է ու անմահ:

՛էս պրոցեսի ընթացքում էլ առաջ են գալիս էպոսի շերտավորումները, ցիկլիզացիան (համանման էպոսների շարքը) դասա կարգումը:

Մեջտեղ են գալիս նոր, ավելի մեծ ու ավելի խոր մաքառումներ — ցեղական ադաթների ու բնական օրենքների մաքառումը կամ թե չէ ազգայնական իդեալի ու հանրամարդկային իդեալի մաքառումը։

Ժող<ովուրդը> շփումներ ունի ո՛ւրիշ ժողովուրդների հետ, որ ասել է, թե միաժամանակ ապրում է և ուրիշների կյանքով, փոխադարձաբար ազդում է ուրիշների վրա և ազդվում ուրիշներից։

[Ինչքան ավելի ընդարձակ են ու կանգուն էս շփումներն ու հարաբերությունները ,էնքան էլ ավելի մեծ են փոխհարաբերությունները և դրանց հետևանքները]:

Ժող<ովոլրդը> մոտենում Է ուրիշներին, ընդունում, զարգանում, մեծանում, ժամանակի ընթացքում աչքը Բաց անում ավելի մեծ հորիզոնների վրա։ Զարգացման հետ միասին զարգանում Է և <նրա> իր ազգային Էպոսը։