IV
<․․․> Երբ մի ժող<ովուրդ> երբ որ խմբովին համակվում են ընդ<հանուր> շահերով, որ կլանում է մասնավոր առօրեականը, համայնական էդ ոգին անցնում է հետզհետե հասարակական ինքնագիտակցությանը, որ և արտացոլվում է տոհմի էպիք<ական> ստեղծա <գործության> մեջ։
Մեծ անցքերի հուշերը, որ ցնցել են ժող<ովրդի> գոյությունը և հիշատակները են հերոսների, որոնք ախոյան են հանդիսացել ժող<ովրդի> մեծ մաքառումների ու բախումների մեջ, դառնում են պաշտամունքի առարկա, որպես արտասովոր երևույթներ։
Ամեն մի էպոսի [հիմքում] կենտրոնում ընկած են պատմական էն տեսակ հուշեր, որոնց գոյությունը կարելի է ստուգել վավերագրական ապացույցներով։ [Բայց] Սակայն տիպերը հավաքական են <մի քանի անընթ.> և էսպեսով էպիք պատմվածքը ընդհանրապես լի համապատասխանում պատմական փաստերին։Եվ էս հավաքական բնավ<որության> պատճառով է, որ բոլոր փաստերը ի մի են ձուլվում ու մի ընդհանուր ազգային գործ ստեղծում—հետևում է էն, որ ամեն մի ժող[ովուրդ] միայն մի ազդ<ային> էպոս կարող է ունենալ։
Ժամանակների միջով անցնելով՝ բոլոր փաստերը կլանում է իր մեջ ազգ<ային> էպոսը, ինչպես բոլոր ազդեցությունները կրում է իր մեջ ազգի հոեբանությունը։
էստեղից առաջ է գալիս շերտավորումը և ցիկլիզացիան էպոսի մեջ։
Հեթանոս ժամանակից գալիս անցնում է քրիստոնեական, ասպետական դար և այլն...