Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էս շրջանը մի շատ նշանավոր շրջան է, ոչ միայն Հայկ<ական> էպոսի, այլ առհասարակ բոլոր ժողովուրդների էպոսների և համաշ<խարհային> գրականության համար։

Մինչև XI դարը ազգային գրակ<անությունը> զարգացած չէր ժողովրդի մեջ։ Ամեն ազգի գրող գրում էր աշխարհքի համար՝ մարդու համար կամ հավատացյալի։

Եվ ամեն լեզվով էլ գրական գործ չէր կարելի գրել, ինչպես այժմ ամեն լեզվով բժշկական դեղագիր չեն գրում։

Քրիստ<ոնեական> աշխարհքում տիրող լեզուները լատինական ու կամ հունական էին, մահմեդ<ական> աշխարհքում՝ արաբականը ու պարսկականը։

XI դ. սկսած առաջ է գալիս ու զարգանում ազգային գրականությունը, և էդ դարերում էլ XI — XII վերջնականապես կերպարանավորվում են, զարգանում են ու վերջանում ազգերի ժող<ովրդական> էպոսներից շատ շատերի մեծագույն մասը՝ պարսկ<ական> Շահնամեն, գերմանական Նիբելունգի երգը, ֆրանսիական Ռոլանդի երգը, սկանդինավյան էդգան և հյուսիս<ային> սագաները, ռուսական былина-ն (Слово о полку Игореве), բյուզանդական շրջանի Հունական դյուցազներգությունը, թաթարական մեծ էպոսը, վրացական Ամիրան Դարեգանիանին (և Շոթա Ռուսթավելին): էդպես էլ հայկական Սասունցի Դավիթը։

Արդյոք ի՞նչն է էս մեծ երևույթի պատճառը։ Մինչև օրս վերջնականապես պարզված չի, ինչպես պարզված չի վերջնականապես էպոսի հարաբ<երությունը> պատմության և դիցաբանության հետ։ Բայց եթե բախումներն են ծնում ու սնում էպոսը, թերևս խաչակրաց և թուրք֊թաթար ցեղերի մեծ արշավանքները վճռական դեր են կատարել [էս երևույթի մեջ] էս դեպքում։