Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Եկեղեցական դասը եկեղեցվույն հոտից բաժանվելով, կազմած է մի առանձին դաս՝ բոլորովին անկախ ժողովրրդյան ուղղակի ազդեցությունից և նրա՝ եկեղեցվույն ու եկեղեցականցը վրա ունեցած իրավունքից, և այսպես կազմել է մի ազնվապետական կարգ, ոչ ժողովրդյան հոգևոր պիտոյից հարմար և ոչ եկեղեցվույն նախնական օրինավոր պահանջմանց համաձայն» («Կռունկ»,1862, հունվարի 13, Մրկոս Աղաբեկյան:

Երեսները շրջելով «այդ խուցերի մեջ փակված, մարդկութենից ամենևին օտարացած հասարակութենից», նրանք դիմում են [հայ կնոջը] հայի ընտանեկան կյանքին,որովhետև «ազգի վերանորոգությունը և փրկություն լոկ երազ է, եթե փտած էր այդ ազգի ընտանեկան կյանքը...»։Եվ ահա, նրանք հայտարարում են. «Մեր ընտանեկան կյանքը նման է , մի կյանքի, որ միմիայն կարելի էր անցուցանել պանդոկներում։ Մեր ընտանիքների մեջ լսված խոսքերը են կերակրի, հանդերձի, զբոսանքի և այլ զվարճությունների խոսքեր, և շատ անգամ այս տղայական բաները հերիք պանճառ են լինում ընտանիքների կարծեցյալ երջանկությունը ևս խանգարելու։ Ո՞ւր է այն ընտանիքը կամ ավելի լավ, այն մայրը, որ մոր պես խոսում էր յուր գավակների հետ. մեք չտեսանք դեռևս, և չտեսնելու պատճառը այն է, որ մեր կանայք կորուսել են յուրյանց խորհուրդը։ Մայրը պիտի ուսուցանե յուր զավակներին ազգային լեզուն, մայրը պիտի տնկե տղայական սրտերի մեջ ազգության սերմը այնպիսի խնամով և հոգաբարձությամբ, որ հյուսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարավի այրող տոթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բույսը։ Զավակների մայրը է գերդաստանի մայր, իսկ գերդաստանի մայրերը ազգի մայրն են։ Բայց ինչպես են մեր ազգի մայրերը ներկայումս, արդյոք յուրյանց կյանքի մեջ մի օր, մի ժամ, մի վայրկյան մտածում են յուրյանց զավակների մասին բարոյապես, մեք պատասխանում ենք, ո՛չ»։