Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրման, ճիշտը Օրմանյան (ի պատիվ Օրմանյանի էրզրում առաջնորդ եղած ժամանակ) Ղորղանյան, իմ հոգաբարձու ժամանակ8 Ներսիսյան դպրոցում ընդունելություն չկար և ռուսերենը դեգերում էր։ Հայրը դիմադրելիս է եղել հարստահարություններին Ահմադ բեգը, որի գյուղը տեսանք քուրդ համիդիեի հազարապետ—սպանել է տվել <հորը> (գերեզմանը, յոթ գնդակով և այլն)։ Պատմում է, որ ճշմարիտ է, զինվորները, երբ մրսած գիշերով գալիս են, ներս են մտնում—լինում է ծոցները, բայց մասնավոր դեպքեր են։

Խոստովանեց, որ գյուղացիք էլ շատ են մասնակցել թալանին և ինքն էլ շատերին է ազատել, որովհետև մոտիկ է կոմենդանտին։ Եվ հիրավի ամբողջ օֆիցերությունը և կոմենդանտը շնորհակալություն արին և խնդրեցին, որ սրան տանուտեր նշանակել տանք Արծափ։ Ինքը՝ Օրմանյանը փախած զինվոր է. հիշյալ՝ իր հորն սպանող Ահմադ բեկի գնդումն է եղել։ Փախել է, Իգդիր է եղել և ռուսական զորքի հետ է վերադարձել հայրենիք։

Գյուղի չորս կողմը հին պարսպի մնացորդներ են մնում։ Մի Ժամանակ Հասան խանն է շրջապատել և գյուղը չորս ամիս դիմադրել է։ Նոյեմբերի 2-ի առավոտը գնացինք եկեղեցի։ Հին եկեղեցի է։ Ժողովուրդը եկել էր։ Խեղճ, կուչ եկած։ Գաղթական քահանան։ Մեսրոպ և Խորեն եպիսկոպոսները մաղթանք կատարեցին։ Եկեղեցու բակը մտնելով առաջինը [իմացանք, որ <1 անընթ>] աչքներիս ընկավ գերեզմանը, յոթը գնդակով սպանած Օրմանի հոր գերեզմանը։ Խոսեց Մեսրոպ եպիսկոպոսը։ Ասավ, որ էս նեղությունները ժամանակավոր են, կանցնեն, և այլն։ Ժողովրդից խոսեցին, թե՛ վառելիքի և թե՛ տավարի, ուտելիքի համար։ Թալանի համար, երբ սրբազանն ասավ, որ գիտի՝ թալանին իրենք էլ են մասնակցել՝ [ծիծաղեցին] ժպտացին։ Եվ առաջին անգամ կայսերական մաղթանք կատարվեց Արծափի հին հայոց եկեղեցում, ու կարդացվեցին համապատասխան աղոթքները։