Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրաման եկավ զինաթափ անել հայ թե քուրդ՝ ամենքին: Թարգման չունեն և դրանից շատ թյուրիմացություններ ոլ ծանր դժգոհություններ են պատահում:

էստեղ առավոտյան ստացանք Սմբատի՝ Տեր-Խաչատրյանի՝ Երևանի քաղաքագլխության հեռագիրը։

Գերեղմանատանը՝ կազակների և ռուս զինվորների թարմ գերեզմանների խաչերը։

Բայաղետ . <1 անընթ.> տեսարանը:

Ընդունելությունը. քուրդը աղ ու հաց. եկեղեցի. Ալոյանի գերեղմանը եկեղեցու մեջ. [երեք օր] թուրքերը փախել են, որովհետև անկյուն է ընկած Բայազետը— բազա չի ունեցել։ Թուրքերի զորքի հետ թուրք բնակչությունն էլ է հեռացել: Նրանք սկզբում կողոպտել են հայերին, չորս հոգի էլ սպանել: Տեռորի մեծ ծրագիր են ունեցել, 51 հոգի Բայազետ, ապա թե նահանջելիս ջնջել Արծափ և Մոսուն, հետո վերադարձել են և՛ թուրքերը, և՛ քրդերը: Նրանց գնալուց հետո? էլ հայերն են նրան ցից թալան արել-տներից: Թուրքերի ու քրդերի վերադարձով նրանց ազդեցիկ մարդիկ (քուրդ Բաքո և այլն) մոտեցել են գեներալ նահանգապետին, և սաստիկ ծանրացել է հայերի գրությունը։ Հայերի դեմ են զինված ավելի վրացի ծառայողները և առհասարակ ծանր մեղադրանքներով շատ գրություններ են գնացել վերի իշխանությանը։ Մի ջաղացպան, որ կարգին մարդ է, օգնել է հայերին, մեղադրվում է, իբրև թե կամեցել է մի օֆիցեր սպանել և գցել բրդերի վրա—բանտարկված է։ Քրդերը հայերին թալանել են նախքան ռուսների դաւը։ Անցել է մի ամիս, այժմ, երբ հայր դնում է իր ապրանքը վերադարձնում, գալիս են գանգատվում, թե հայերը մեղ թալանեցին։ Իսկ հայերը սրան առանձին նշանակություն չեն տալիս, մինչդեռ սրանով տրամադրություն է ստեղծվում։ Արգելեց, բացատրում է, որ էս ամենը, այսինքն վատ վերաբերնունքը և լարված դրությունը