Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ ետ եք գալիս—մենք հիշեցինք անցյալ ժամանակների նահանջները և թե ինչ է եկել մեր գլուխը դրանց հետևանքով։

Օրգովում օֆիցերը ասում էր՝ 29 սիմուլյանտ են տանում, բոլորը ձախ ձեռքից վիրավոր. 27֊ը ռուս են․

Դիադինից դենը Քոչոյի գյադուկում տեսանք դիակներ։

Բայազետի հովտի մի կողմից սկսվում է Ալադաղի12 շղթան, մյուս կողմից Բարթողի շղթան, թուրքերեն՝ Սինաքա սարերը, մեջը Ալաշկերտի հրաշալի հովիտն է—Դիադինի մոտից Եփրատը՝ Մուբադչայը՝ Արածանին։ Հովտի վերջերքում Ս. Հովհաննեսից հետո երևում է Քյոսաղաղը հովտի մեջ—շատ գեղեցիկ։

Կորպուսի բժիշկը մի մեծ տրանսպորտ կեղծ հիվանդների ետ է ղրկել և մեջները հայ չկա։

Командование> <III волгских Волжских, Тверских, казачьих войск 16 ноября 1914 № 805 город Каракилиса в Ташличай суфле командиру 1 сотни того же полка полковник Тускаев. Помощник есаул Цугулуев*.

(Գարու գինը 70, խոտը՝ 30) սա հրամանագրում է գարին реквизация<-ի>** կարգով գարին 30 և խոտը՝ 15֊ով վերցնել։ Եվ էսպես կողոպտում են։ Սա արդեն գործ է դառել:

  • 3֊րդ [Վոլգովյան] Վոլգյան, Տվերյան, կազակների զորքերի հրամանատարությունը 1914 թ. նոյեմբերի 16-ին № 805 <ուղղվեց> քաղաք Ղարաքիլիսա, դեպի Թաղլիչայ, սուֆլե։ Նույն գնդի Առաջին հարյուրյակի հրամանատար՝ գնդապետ Տուսկաև։ Օգնական՝ յասավուլ Ցուգուլուև։
    • Բռնագրավում։