Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


III կամավորներ — ձմեռելու խնդիրը, որ նրանք չեն կարող առաջին գծի վրա մնալ և кapayл*-ին պաշտոն տանել 15 վերստի վրա կտրված գլխավոր բանակից և [ուզում է խնդրել] նրանց հնար տալ սահմանի վրա բրդերից մաքրել զորքի тыл֊ը։

Ռուսական շտաբն առաջարկում է հայ շտաբին՝ [զորքը] մեր բանակը մեր հարցի համար դարձնել գոնե 10000։ Զենք չունենք, զենք առնել Յապոնիայից—հատը 20 ռուբլի, հաշվելով մի 10 հազար հրացան՝ 500֊ական փամփուշտով։

Տվեք մեզ (ուսանող֊փոխարինողներ), մարդիկ, ուժեր, հեղափոխականներ՝ օֆիցերներ պատրաստելու։

(Սահակը) քրդերը մեծ մասամբ զինված են 9 և 10 տրաքանի մաուզերներով, որ անուժ են։Նրանց տարափի տակ մենք առաջ ենք գնում, շատ անգամ նույնիսկ տակը չեն անում, սրանք եթե մեզ զինեն, նրանցից խլած էդ զենքերով են զինելու։Պետք է անպատճառ Յապոնիայից զենք առնել և մեծացնել գործը—զորքն ու զենքը։

Երկու սկիհ էին տարել եկեղեցուց կոզակները ծախել՝ 5 ռ. 40 կոպեկ. առանք 12 ռուբլով, վերադարձրինք կաթոլիկ եկեղեցուն։

Ոչ մի տեղ զորք ու սպա չտեսանք, որ պատերազմով տարված լինեին։ Ամենքը համարում են հայկական գործ։

Զիրո գյուղի մոտ Քյուֆ դռան գյուղում 6 տուն հայ են (միայն երեխաներն են փախցրել), մնացած ամենքին բռնաբարել են կոզակները։ Դրյագինի մոտ քուրդ Բաքո Ինդ

  • Պահակ։