Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏԱՌՆեՐԸ

<1 անընթ.> Դութախում թուրքերին ցորեն էին բաժանում, իսկ հայերին չէին թողնում փողոցներում երևան։

Սարգիսր թող մեկնի:

ՓԱՆՈՍԻ ՀԱՄԱՐ

4 դյուժին սիտակս փայլուն ֆոտոգրաֆիական թուղթ և 2 դյուժին 9X12 սլաստինկից ժելատինի։

Ինքնապաշտպանության գործը առանձին։

Ասում են, ինչպես իրենց մոտ է — հին կոշիկը բերեն ցույց տան, վկայություն ստանան, որ նոր կոշիկ առնեն: Բայց իրենց բանակի հետ է իրենց վարչությունը—իսկ մերում չկա։ Պետք է դիրքից գա քաղաք։

Արամին - ամսական մի հազար ռուբլի դրամ դնել մեր տրամադրության տակ ծախսելու անակնկալ ծախսերի վրա։

Մայիսի սկզբներին, երբ դեռ Վանը չէր վերցրած, հրաման դուրս եկավ հայերին գծից էս կողմը չթողնել, այլ քշել դեպի Վան։ Եվ շատերը ետ էին դառնում ու ընկնում քրդերի ու թուրքերի սրի բերանը։

Սրանից հետո հրամայվեց Ալաշկերտի կողմի հայերին թույլ տալ բնակվել Ալաշկերտի գյուղերում—իսկ մյուս հայերին քշել դեպի Վան։

Նույնը և Պոնտոսի կողմի հայերին: Հայերը լաց էին լինում—ապրանք ունեինք բոլորը տարան, մենք էլ հիվանդ, ինչպե՞ս գնանք։ Սրա ետևից նոր հրաման եկավ—էդ տեղերը մաքրել։