Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վան. Օխիկ-Օհաննես <....>:

Վարդանը, Խեչոն ու Դանիել վարդապետը Աղթամար անցնելու ժամանակ տեսնում են երեխեն ընկել է ջուրը, ջուրը տանում է։ Հերը նստած է, ներս չի մտնում հանելու, իսկ մերը չի կարողանում տեղիցը շարժվի, էնքան ուժասպառ է եղած։ Նույնը պատմեց քեռու օգնական Ջայլադը։

Բժշկական օգնությունը, հնձող և խառնող մեքենաները (Աղջավազի և Արճեշի գլխավորապես 10-ական)։

Ախլաթից Ալջվաղ փախնողներից 600 հոգի մեռած են։

Առաջնորդարանը ոչ մի միջոց չունի։ Խոսել կաթողիկոսի հետ9։

Կամավորներին կառավարությունը ինչ որ տալիս է, պետք է տա առանց մանրամասն հաշիվ ուզելու, ինչպես Անդրանիկինն է, որովհետև մենք ծախսում ենք հաճախ ոչ նույն բաների վրա, ինչ որ նախահաշվի մեջ նշանակում են իրենք։

Կամավորները նահանջի ժամանակ իրենց շինելները տվել են գաղթականներին և մինչև օրս չեն ստացել, թեև դիմել են — զինվորական մարմնին — որովհետև զինվորական մարմինը չի բերել Բյուրո։ (Նույնպես թողել են վրաններ, որովհետև վռազ գործողության ժամանակ չեն կարողացել հետները բարձրացնել)։

Արամին 2000 գդալ հասարակ, էմալիրովանի չաշկեք 200՝ ջրի և կերակրի։