Հասան խանի տարին — մեր իլխեն և գյուղի փախուստը։
Իմ պապը, որ կռիվը թողել է՝ մի հարսի, իր երեխի օրորոցի վրա սպանելու համար՝ իր զինվորներից, «հարամ է սրանց հացը, արյուն է»։
Օվագիմի պատմությունները36։ Ուղունլարցու պատմություններ։
Մեր ցեղի մասին ավանդություններ (սկզբումը — Մեր ցեղը)։
Ղուզղունանք, Լուսավորչի ցեղը, Տերսանք37 և այլն, և այլն — սուրբ Գրիգոր, սուրբ Գրիգորի աջը, Լուսավորչի երդումը— ամենամեծ երդումը Տերսանց։
Օջախի հիմքը արնով է դրած. հայ չեն եղել նախնիք38։ Տերսանց երազումը տեսնելը լավ է, սուրբ են։
Մեր օջախում մատաղ մորթելը, մեր օջախում որգեգրվելը, ով չի ապրում և շապկով անց կացնելը։
Կնանոցը ծեծելու սովորրությունը և իմ բիձա Մամի39 ծեծելր։
Կենդանիները — մեր եզները, ես եզնարած։
Ատուլ, շիշվիկ, օռոլ, և զանազան բանջարեղեններ ու հունդեր։
Դըդի40 գլուխը — քարի տակը անձրև ժամանակ։ Էն քարն էլի կա և տեսնելիս զարմանում եմ, թե ինչպես էի նրա տակը մտնում:
Աղբյուրը նրա տակ, որ էլ չկա։ Անտառները, ծառերը—չկան։
Առավոտվա ծտերի ծլվլոցը, տանձի ու մոռի գնալը։
Առաջին անգամ գյուղից հեռանալս և նապաստակ տեսնելս— «Գազա՜ն», ու փախուստս։