Իմ խաչը—փոքրիկ։ Սիպտակ արխալուղով։
Իմ տատի հետ Դիդը— թաթախվելս կարմիր ձվով։
Իմ մորաքույր Սաչյուն, իր հասակակից աղջիկները և Համբարձումը։
Ուխտատեղերը—
Սուրբ Գրիգոր, գանձը և Տիգր<անի> պատմություն։ Օսմանի թվանք գցելը։
Խիզախ բաների գնալը — Դեբեդի մեջ խորը գնալը և հազիվ աղատվելը։ Քարափների բարձրանալը։
Քուրքը թարս հագնելը, մերոնց վախեցնելը։
Գողություն և մորս գողություն ատելը, ինչպես ինձ կտրից շպրտեց ներքև։
Մի գիշեր տեսա — երազումս բեղերս դուրս էին եկել, ինչպես էի լաց լինում։
Մերս իբրև թե մեռել էր — պա՜, ես էլ չեմ ապրիլ։
Եվ մինչև մեծ հասակս՝ 17 տարեկան, մոտիկ մարդու մահը էն տպ<ավորությունը> չթողեց։
Առաջինը՝ Օսմանի։
Միկոյի մահը — իմ ընկեր Մոսին ձորիցն եկավ, [երկու] թշերը կարմիր բալը քսած, բալի ճյուղը ձեռին — եկավ տեսավ իրենց տանը սուգ են անում, հերը մեռել էր։
Իմ բիձա Գրիշկի41 դպրոցը, մեծ աշակերտներ, արճըճե մատիտներ։ Ես ինչպես էի պըտից թանաք եփում։